Array ( [mr_id] => 79992 [mr_node] => 72922 [mr_media] => 73819 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 73819 [media_album] => 1 [media_path] => media/2019/03/73819.jpg [media_name] => 10482_b.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-03-12 11:50:47 )
Facebook Instagram Youtube
Կայացել է Հայաստանի վարչապետի հանդիպումը Արցախի նախագահի հետ
Ստեփանակերտում սկսվել է Հայաստանի և Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստը:

Աշխատանքային այցով Արցախում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ: Առանձնազրույցի ընթացքում քննարկվել են Հայաստանի և Արցախի գործակցության հարցեր, անդրադարձ է կատարվել սոցիալ-տնտեսական ոլորտում համատեղ ռազմավարական ծրագրերի իրականացման ուղղությամբ նախատեսվող քայլերին: Այնուհետև հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով: Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկու հայկական պետությունների ներքին ու արտաքին քաղաքականության, անվտանգության և այս ուղղություններով համագործակցությանը վերաբերող թեմաների շուրջ: