Array ( [mr_id] => 80002 [mr_node] => 72924 [mr_media] => 73821 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 73821 [media_album] => 1 [media_path] => media/2019/03/73821.jpg [media_name] => Gayane Apathurai copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-03-12 12:09:12 )
Facebook Instagram Youtube
ՀՀ-ՆԱՏՕ. ՆԱՏՕ-ի շաբաթը կառույցի էությունը ներկայացնելու լավագույն միջոցն է
Ջեյմս Ապատուրայը շնորհակալությունն է հայտնել Աֆղանստանում և Կոսովոյում ՆԱՏՕ-ի առաջնորդած գործողություններում Հայաստանի մասնակցության համար:

Հայաստանում սկսվել է ՆԱՏՕ-ի շաբաթը, որն ըստ Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի` կառույցի էությունը, կառուցվածքն ու նպատակները հանրությանը ներկայացնելու և բացատրելու լավագույն միջոցն է: Ջեյմս Ապատուրայի խոսքով՝ ՆԱՏՕ-Հայաստան հարաբերություններն ավանդաբար կայուն և բովանդակալից են`առանց քաղաքական խոչընդոտների: Հայաստանը մտադիր է շարունակել կայուն քաղաքականությունը:

Անդրադառնալով Ադրբեջանի սկսած լայնածավալ զորավարժություններին՝ Ապատուրայը դրական է գնահատել այն հանգամանքը, որ բարձր մակարդակի վերջին հանդիպումներին նոր կառավարությունը ջանքեր է գործադրել քաղաքական գործընթացում, ընդգծել է նաև շփաման գծում փոխհրաձգությունների շոշափելի նվազեցման հանգամանքը և այն մեխանիզմները, որոնք գործադրվել են՝ ոչ միտումնավոր էսկալացիան կանխելու համար: ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը հիշեցրել է, որ դաշինքն ուղղակիորեն ներգրավված չէ այս հակամարտության կարգավորմանը, բայց հստակ գնահատական ունի.

Ջեյմս Ապատուրայը շնորհակալությունն է հայտնել Աֆղանստանում և Կոսովոյում ՆԱՏՕ-ի առաջնորդած գործողություններում Հայաստանի մասնակցության համար: Ըստ նրա` ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի գործակցությունը հայ զինվորներին օգնում է նաև ՆԱՏՕ-ից դուրս խաղաղ առաքելություններում: Նա անդրադարձել է նաև Հայաստանից Սիրիա ուղարկած հումանիտար առաքելաությանը:

Պաշտպանության նախարարի ու Արտգործնախարարի հետ հանդիպումների ժամանակ քննարկվել են նաև առաջիկա քայլերն ու Հայատսան-ՆԱՏՕ-գործակցության նոր հնարավորությունները: Ըստ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի, կառույցը բաց է քննարկումների և Հայաստանի հետ գործակցությունը խորացնելու համար: Ամեն ինչ կախված է Հայաստանից: