Array ( [mr_id] => 80049 [mr_node] => 72925 [mr_media] => 73822 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 73822 [media_album] => 1 [media_path] => media/2019/03/73822.jpg [media_name] => 2.thumb.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-03-12 12:14:43 )
Facebook Instagram Youtube
Զիդանը վերադարձել է Ռեալ
Ֆրանսիացի մարզիչը 3 տարվա պայմանագիր է կնքել Մադրիդի «Ռեալի» հետ։

Մադրիդի «Ռեալ»-ի ամենահաջողակ մարզիչը վերադարձավ: Զինեդին Զիդանն արքայական ակումբի հետ կնքել է 3 տարվա պայմանագիր: Գլխավոր մարզչի պաշտոնում նա փոխարինել է Սանտիագո Սոլարիին։ Երեք տարում Զիդանը «Ռեալ»-ը հետ նվաճել է 9 տիտղոս, որոնց թվում՝ 3 անընդմեջ Չեմպիոնների լիգայի գավաթ:

Ֆրանսիացի մասնագետը չթաքցրեց, որ շատ ակումբներից առաջարկներ է ունեցել, սակայն մերժել է բոլորին: Զիդանին անձամբ հրավիրել է Ֆլորենտինո Պերեսը՝ թիմում նոր թարմություն մտցնելու և տիտղոսներ նվաճելու համար:

Իսպանական պարբերականները գրում են, որ Զիդանը մի քանի նախապայման է դրել ակումբի առաջ: Իսկոն և Մարսելոն չեն վաճառվում, թիմը պետք է գնի Նգոլո Կանտեին և Կիլյան Մբապեին: Այս և մյուս տրանսֆերային շշուկներն ավելի կբարձրանան ամռանը: Չորեքշաբթի Զիդանը կսկսի իր աշխատանքը թիմի հետ, նոր ցանկություններով ու պահանջներով: