Array ( [mr_id] => 80004 [mr_node] => 72927 [mr_media] => 73823 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 73823 [media_album] => 1 [media_path] => media/2019/03/73823.jpg [media_name] => maxresdefault.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-03-12 14:57:51 )
Facebook Instagram Youtube
Հավասար հնարավորությունների տոնավաճառ
Կանանց դերի բարձրացման ու նաև քաղաքական որոշումներ կայացնելիս կանանց ներգրավվածության կարևորության մասին խոսել են նաև հավասար հնարավորությունների տոնավաճառում:

Պատգամավոր Լիլիթ Մակունցը փոքր հասակից է ցանկացել դառնալ քաղաքական գործիչ, լինել օրենսդիրում և օրենքներ ընդունել: Նրա խոսքով՝ հիմա էլ երբ խոսում է, մտածում է, որ իրեն հազարավոր աղջիկներ և կանայք են նայում, գուցե մեկին օգնի երազանքին հասնելու գործում: Նրա համար կանանց դերը պետք է վերաիմաստավորվի: 

«Հավասար հնարավորությունների տոնավաճառ» խորագրով միջոցառումը կազմակերպվել էր հատուկ այսօրվա համար: Հյուրընկալվել էին հասարակական կազմակերպություններ` քննարկելու կանանց դերն ընտանիքում, աշխատաշուկայում, շրջապատում: Գլխավոր նպատակը ցույց տալն էր այն կանանց, ովքեր հասել են լուրջ հաջողությունների: 

Կանանց նվիրիված միջոցառումները կշարունակվեն նաև մարզերում: Մարտի 16-ին կանայք կհավաքվեն Դիլիջանում: