Array ( [mr_id] => 80005 [mr_node] => 72928 [mr_media] => 73824 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 73824 [media_album] => 1 [media_path] => media/2019/03/73824.jpg [media_name] => 15977965_1218861241483502_6404378109529711357_n-Copy-768x576.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-03-12 15:11:04 )
Facebook Instagram Youtube
Ավշարի միջնակարգ դպրոցում պահանջում են տնօրենի հրաժարականը
Ավշարի միջնակարգ դպրոցում դասադուլ ու գործադուլ է, ասում են՝ անժամկետ, մինչև նորանշանակ տնօրենը դպրոցից չհեռանա:

Հերմինե Անդրեասյանը մեկ շաբաթից էլ քիչ է, ինչ ընտրվել է Ավշարի միջնակարգ դպրոցի տնօրեն: Մանկավարժական կազմը, աշակերտները տնօրեն Հերմինե Անդրեասյանին մեղադրում են դպրոցի փոխտնօրենին առանց պատճառի աշխատանքից ազատելու համար: Ուսուցիչները վստահ են, փոխտնօրենի հաստիքն իր ընկերուհու համար է ազատել:

Ուսուցչական կազմը վստահ է՝ տնօրենն ընտրվել է մեկ զանգով, որը եկել է մարզպետարանից: Փոխտնօրենի պաշտոնի հավակնորդն էլ ոչ միայն նորանշանակ տնօրենի ընկերուհին է, այլ նաև Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի բարեկամուհին: Արարատի մարզպետարանից հերքում են` մարզպետն ու մարզպետարանը չեն միջամտել: Տնօրենն ընտրվել է 7 կողմ, 1 ձեռնպահ ձայներով: Մարզպետարանի Կրթության բաժնի մասնագետներն այցելել են Ավշարի միջնակարգ դպրոց` բողոքի պատճառները լսելու ու պարզաբանելու համար: