Array ( [mr_id] => 80017 [mr_node] => 72929 [mr_media] => 73825 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 73825 [media_album] => 1 [media_path] => media/2019/03/73825.jpg [media_name] => 10483_b.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-03-12 16:07:03 )
Facebook Instagram Youtube
ԱԽ համատեղ նիստ. Արցախի անվտանգությունն ու կարգավիճակը բացարձակ գերակայություն են
Ստեփանակերտում կայացել է Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստը՝ Նիկոլ Փաշինյանի և Բակո Սահակյանի համանախագահությամբ:

Հայաստանի և Արցախի անվտանգության խորհուրդների առաջին համատեղ նիստի հիմնական թեման հակամարտության կարգավորման ջանքերն են: Բակո Սահակյանը տեղեկացրել է, որ հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ և խոսել շփման գծի ու բանակցային գործընթացի մասին: 

«Այսօրվա յուրահատուկ խորհրդի նիստը հնարավորություն կտա անդրադառնալ մեր տնտեսության խնդիրներին, մեր հանրային կյանքում տեղ գտած զարգացումներին և կնախանշենք հաջորդ մեր առաջադրանքները, որոնք, անկասկած, կբարձրացնեն մեր երկրի անվտանգության աստիճանը և կնպաստեն ընդհանրապես մեր հայրենիքի հզորացմանն ու շենացմանը»,- ասել է Բակո Սահակյանը:

Նախագահ Սահակյանն ընդգծել է՝ համազգային օրակարգում հակամարտության կարգավորմանը զուգահեռ շարունակում Է մնալ Արցախի միջազգային ճանաչման հարցը: 

«Ինչպես այս տարիների ընթացքում եղել է, անփոփոխ են մնացել ազգային օրակարգում մեր առաջադրանքները: Կարծում եմ, ինձ հետ համամիտ կլինեք, որ եղել է, կա և վաղն էլ կմնա այդ օրակարգի առաջնահերթություններում Արցախի հանրապետության միջազգային ճանաչումը», - նշել է Արցախի նախագահը:

Նախքան այդ, բանակցային սեղանին կլինի Ստեփանակերտի վերամասնակցությունը: Հայաստանի վարչապետը կրկնել է՝ դա Ադրբեջանի նախագահի հետ առաջիկա հանդիպմանը քննարկելիք թեմաների մեջ է:

«Հարկ եմ համարում ընդգծել, որ Արցախի ներգրավվածությունը բանակցային գործընթացում մեզ համար քմահաճույք չէ, ոչ էլ առավել ևս նախապայման, այլ պարզ արձանագրումն այն բանի, որ Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցում առանցքային նշանակություն ունի Արցախի ներգրավվածությունը»,- շեշտել է Փաշինյանը:

Վարչապետ Փաշինյանն ընդգծել է՝ Հայաստանի Հանրապետությունը պատասխանատվությունից չի խուսափում, այլ հորդորում է ընդունել Արցախի՝ բանակցային կողմ լինելու իրավունքները, որոնք 1990-ականներին են միջազգայնորեն ճանաչվել:

«Անհեթեթ են բոլոր այն մեկնաբանությունները, թե Հայաստանի Հանրապետությունը կամ վարչապետը այս դիրքորոշմամբ իրենց ուսերից թոթափում են պատասխանատվությունը եւ այն դնում են Արցախի իշխանության կամ ժողովրդի վրա: Որևէ շահարկման տեղ չթողնելու համար հարկ եմ համարում ընդգծել՝ Հայաստանի Հանրապետությունը եղել է, կա և կմնա Արցախի անվտանգության թիվ մեկ երաշխավորը և կշարունակի իր ներգրավվածությունը խաղաղության գործընթացում», - նշել է Փաշինյանը:

Հելսինկյան եզրափակիչ ակտի երեք դրույթները բանակցությունների համար հիմք ընդունելուն Երևանը սկզբունքորեն դեմ չէ, նշել է Հայաստանի վարչապետը, պարզապես անհրաժեշտ է ձևակերպել հստակ և բացառել դրանց տարընթերցումը: Ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու հանձնառության դեպքում ևս պետք է գործի բոլորի ու համաժամանակյա գործադրման սկզբունքը: