Array ( [mr_id] => 80007 [mr_node] => 72930 [mr_media] => 73826 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 73826 [media_album] => 1 [media_path] => media/2019/03/73826.jpg [media_name] => Davo Apathurai copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-03-12 16:12:09 )
Facebook Instagram Youtube
Ապատուրայ. ՀՀ-ԵԱՏՄ անդամակցությունը չի կարող խնդիր հանդիսանալ ՀՀ-ՆԱՏՕ գործակցության տեսանկյունից
Ցանկացած երկիր իրավունք ունի ընտրել իր անվտանգության կարգավորումները՝ Երևանում ընդգծել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը:

Հայաստանի ֆրանսիական համալսարանում ՆԱՏՕ-ի շաբաթվա շրջանակում կայացած քննարկմանը Հյուսիս-ատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը խոսեց Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների, դաշինքի քաղաքականության, Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին:

Ջեյմս Ապատուրայի խոսքով՝ ինքը մշտապես հույս է ունեցել, որ Ռուսաստանի հետ ՆԱՏՕ-ի հարաբերությունները այլ կերպ կզարգանան, այսօր նկատվում է մեծ լարվածություն, որը հաղթահարելու համար ջանքեր են անհրաժեշտ:

ՆԱՏՕ-ի պաշտոնյան շեշտեց՝ ցանկացած երկիր իրավունք ունի ընտրել իր անվտանգության կարգավորումները:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը խոսեց նաև հայ խաղաղապահների մասին Աֆղանստանում և Կոսովոյում: Ըստ Ապատուրայի, ինքն իր բոլոր հանդիպումներում ընդգծում է Հայաստանի ներդրումը միջազգային անվտանգության գործում: