Array ( [mr_id] => 80011 [mr_node] => 72931 [mr_media] => 73827 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 73827 [media_album] => 1 [media_path] => media/2019/03/73827.jpg [media_name] => Aj Xekov Meqenaner copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-03-12 16:18:49 )
Facebook Instagram Youtube
ԱԺ. Առաջարկվում է թույլ տալ ներկրել մինչև անցած դեկտեմբեր գնված աջ ղեկով մեքենաները
Ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովն այսօր քննարկել է գործադիրի առաջարկն աջ ղեկով մեքենաների վերաբերյալ: Խոսքը, մինչև 2018-ի դեկտեմբեր գնված մեքենաների մասին է, որոնց ներմուծումը Հայաստան պետք է իրականացվի մինչև այս մայիսի մեկը:

Կառավարությունն առաջարկում է թույլ տալ ներկրել մինչև անցած դեկտեմբեր գնված աջ ղեկով մեքենաները: Արգելումից հետո եղել են քաղաքացիներ, որոնց թվացել է, թե օրենքը ժամանակավոր է և աջ ղեկով մեքենաներ են գնել, սակայն չեն կարողանում ներկրել:

Տրանսպորտի նախարարը պարզաբանեց, որ աջ ղեկով մոտ 1000 գնված մեքենա է սպասում ներկրման թույլտվության: Հիմնական ներկրողները նախարարությանը տրամադրել են աջ ղեկով 834 մեքենայի ցուցակ, որոնց վրա կտարածվի այս օրենքը: Բացի այդ կարող են լինել այլ գնորդներ, որոնք մինչև դեկտեմբեր գնել են, սակայն նախարարությանը չեն ներկայացրել վինկոդերը:

Նախարարը խորհուրդ չի տալիս ղեկը աջից ձախ փոխած մեքենաներ գնել: Նա հայտարարեց, որ առաջիկայում տեխնիկական զննման պայմանները խստացնելու են և հատուկ ուշադրություն են դարձնելու ղեկային և արգելակման համակարգերին: Այն մեքենաները, որոնք չեն համապատասխանի չափանիշներին՝ կուղարկվեն շտկման:

Հանձնաժողովում պատգամավորները կողմ քվեարկեցին կառավարության այս առաջարկին և նախագիծն ուղարկվեց լիագումար նիստերի օրակարգ: Այս հարցը քննարկելու համար հինգշաբթի նախատեսված է Ազգային ժողովի արտահերթ նիստ: