Array ( [mr_id] => 80018 [mr_node] => 72933 [mr_media] => 73830 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 73830 [media_album] => 1 [media_path] => media/2019/03/73830.jpg [media_name] => download.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-03-12 17:33:07 )
Facebook Instagram Youtube
Հայ-բուլղարական կապեր. Գործարարները քննարկում են 2 երկրների առևտրաշրջանառությունը
Հայ և բուլղարացի պաշտոնյաները դժգոհ են երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալից: Այդ ցուցանիշը 28 մլն. դոլարից չի անցնում:

70-ից ավելի Հայ և 30 բուլղարացի գործարարներ հավաքվել են մեկ հարկի տակ՝ քննարկելու, թե երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը մեծացնելու ի՞նչ հնարավորություններ կան: Հայ և բուլղարացի պաշտոնյաները դժգոհ են երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալից: Այդ ցուցանիշը 28 մլն. դոլարից չի անցնում: 

Տեղեկատվական տեխնոլոգիաներ, գյուղոլորտ, դեղագործություն, զբոսաշրջություն, ճշգրիտ գիտություններ, թվայնացում: Տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Հակոբ Արշակյանը տեղեկացրեց, որ իր բուլղարացի գործընկերոջ հետ ակտիվացնելու են համագործակցությունն այս ոլորտներում: 

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի խոսքով՝ Հայաստանը Բուլղարիայի համար կարող է հարթակ դառնալ իրանական և եվրասիական շուկա մուտք գործելու համար: Բուլղարացի պաշտոնյաները հայտնեցին, որ իրենք կարող են հայկական ներդրումների համար ֆինանսական և քաղաքական կայուն դաշտ ապահովել: