Array ( [mr_id] => 80015 [mr_node] => 72934 [mr_media] => 73831 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 73831 [media_album] => 1 [media_path] => media/2019/03/73831.jpg [media_name] => mhm0128062.thumb.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-03-13 11:17:46 )
Facebook Instagram Youtube
Վրաստանի նախագահն այցելել է Ծիծեռնակաբերդ
Սալոմե Զուրաբիշվիլին հարգանքի տուրք է մատուցել Հայոց Ցեղասպանության զոհրի հիշատակին, այցելել է ցեղասպանության թանգարան:

Առավոտյան սկսվել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի պաշտոնական այցը Հայաստան: Երկօրյա այցը Վրաստանի նախագահը սկսել է այցելելով Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Սալոմե Զուրաբիշվիլին հարգանքի տուրք է մատուցել Հայոց Ցեղասպանության զոհրի հիշատակին, այցելել է ցեղասպանության թանգարան: Վրացական պատվիրակության կազմում են երկրի արդարադատության նախարարը, խորհրդարանի փոխխոսնակը, փոխարտգործնախարարը, մի խումբ պատգամավորներ: