Array ( [mr_id] => 80016 [mr_node] => 72935 [mr_media] => 73832 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 73832 [media_album] => 1 [media_path] => media/2019/03/73832.jpg [media_name] => 19068_RD_AGN_M.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-03-13 11:22:28 )
Facebook Instagram Youtube
ՌԴ ԱԳՆ-ն հայկական արմատներով ՌԴ քաղաքացիներին նախազգուշացրել է Ադրբեջան մեկնելու վտանգների մասին
Ըստ ՌԴ արտգործնախարարության Բաքուն անտեսում է ռուսական կողմի բազմաթիվ դիմումները՝ ՌԴ քաղաքացիների հանդեպ խտրականության անթույլատրելի դրսևորման մասին:

Ռուսաստանի արտգործնախարարությունը հայկական արմատներով Ռուսաստանի քաղաքացիներին նախազգուշացրել է Ադրբեջան մեկնելու հնարավոր վտանգների մասին: Հաղորդագրությունը նշում է, որ Ղարաբաղյան հիմնախնդրի չկարգավորված լինելու պատրվակով Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը շարունակում է թույլ չտալ մուտքն իրենց երկիր այն անձանց, որոնք անկախ քաղաքացիությունից ուղղակի կամ անուղղակի կերպով հայ ազգի պատկանելիության նշաններ ունեն: Ռուսաստանի արտգործնախարարությունը նշում է Ադրբեջանն անտեսում է ռուսական կողմի բազմաթիվ դիմումները Ադրբեջան ժամանող Ռուսաստանի քաղաքացիների հանդեպ խտրականության անթույլատրելիության մասին: