Facebook Instagram Youtube
Ոստիկանության 6-րդ վարչությունը գործողություններ է իրականացրել Կիլիկիա ավտոկայան
Ավտոկայանի հոսանքի կորստի և գույքի ազատման գործերով 6-րդ վարչության իրանակացրած ստուգումների արդյունքները հայտնի կդառնան փորձաքննությունից հետո:

ՀԷՑ-ի դիմումով ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները ստուգում իրականացրեցին Կիլիկիա ավտոկայանում. այնտեղ հայտնաբերվել է հոսանքի մեծ կորուստ: Կենտրոնական ավտոկայանից հաստատեցին, որ հոսանքի արտահոսքը եղել է տարիներ շարունակ. հիմա պարզում են աղբյուրը:

Բացի հոսանքի կորստից՝ կենտրոնական ավտոկայանում ևս մեկ խնդիր կա: Երկրորդ հարկում գործող մի քանի սենյակ ամիսներ շարունակ փակ են, անհայտ է՝ ինչ կա ներսում, քանի որ նախկին աշխատակիցներն իրենց հետ տարել են բանալիները:

Ավտոկայանի ներքին վերահսկողության և ուղևորափոխադրումների բաժնի պետ Արտաշես Ջիլավյանը հայտնեց, որ պետգույքի կառավարման կոմիտեի աշխատակիցները փորձում են հասկանալ՝ ինչու են փակ այդ տարածքները և ինչ կա ներսում:

Ավտոկայանի հոսանքի կորստի և գույքի ազատման գործերով 6-րդ վարչության իրանակացրած ստուգումների արդյունքները հայտնի կդառնան փորձաքննությունից հետո: