Array ( [mr_id] => 80019 [mr_node] => 72942 [mr_media] => 59650 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 59650 [media_album] => 10 [media_path] => media/2016/02/59650.jpg [media_name] => Azgayin-joxov.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2016-02-04 12:33:02 )
Facebook Instagram Youtube
Հարկային նոր օրենսգիրքը մանրակրկիտ կքննարկվի խորհրդարանում
Բաբկեն Թունյանը հայտարարեց, որ խորհրդարանում համապարփակ կքննարկվի հարկային նոր օրենսգիրքը և պատգամավորները կառաջարկեն շտկել որոշ դրույթներ:

Տնտեսական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը համարում է, որ գազավորված ընպելիք արտադրող ընկերությունների մտահոգությունները տեղին են: Նա վիճահարույց է համարում ակցիզային հարկի առողջապահական հիմնավորումը: Նա կարծում է, որ այս նոր հարկատեսակը կարող է բացասաբար ազդել փոքր ու միջին բիզնեսի վրա:

Բաբկեն Թունյանը հայտարարեց, որ խորհրդարանում համապարփակ կքննարկվի հարկային նոր օրենսգիրքը և պատգամավորները կառաջարկեն շտկել որոշ դրույթներ: Նրա պնդմամբ՝ այս նախագիծը միջանկյալ է և առաջին փուլով հրատապ խնդիրներ լուծելու համար է: Գլոբալ փոփոխությունը հարկային օրենսգրքում կլինի երկրորդ փուլում: 

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորը համարում է, որ գրավատների և փոխանակման կետերի տուրքի բարձրացումը մեծ բեռ է լինելու մարդկանց համար և բարդություններ է առաջացնելու: Կառավարությունն առաջարկում է 60 անգամ ավելացնել գրավատների և փոխանակման կետերի պետական տուրքը: 

Հայաստանում գործում է 200-ից ավելի փոխանակման կետ և 130 գրավատուն, որոնցից յուրաքանչյուրը միջին հաշվով 2-3 աշխատող ունի: Գրավատների 100 000 դրամի փոխարեն կսահմանվի 6 միլիոն դրամ, փոխանակման կետերի 50 000-ի փոխարեն՝ 3 միլիոն դրամ պետական տուրք: Օրինագիծը կառավարությունը դեռևս չի ուղարկել խորհրդարն: