Array ( [mr_id] => 80020 [mr_node] => 72943 [mr_media] => 73820 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 73820 [media_album] => 1 [media_path] => media/2019/03/73820.png [media_name] => zinvw8.png [media_type] => 0 [media_creation_date] => 2019-03-12 12:00:44 )
Facebook Instagram Youtube
Մահացել է շարքային-բուժակ Համլետ Ավագյանը
Շարքային-բուժակ Համլետ Ավագյանը բուժօգնություն ցուցաբերելու նպատակով մի հենակետից մյուսը գնալու ճանապարհին սայթաքել և ընկել է ձոր:

Պաշտպանության նախարարության խոսնակն առավոտյան գրառում է կատարել սոցցոնցում՝ տեղեկացնելով, որ Հայաստանի հյուսիս-արևելյան սահմանագոտում ծառայողական պարտականությունները կատարելիս մահացել է շարքային-բուժակ Համլետ Ավագյանը: Ըստ քննչական կոմիտեի՝ Համլետ Ավագյանը բուժօգնություն ցուցաբերելու նպատակով մարտական մի հենակետից մյուսը գնալու ճանապարհին սայթաքել և ընկել է ձորը: Նա մահացել է ստացած վնասվածքներից: