Array ( [mr_id] => 80055 [mr_node] => 72944 [mr_media] => 73833 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 73833 [media_album] => 1 [media_path] => media/2019/03/73833.jpg [media_name] => 1.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-03-13 14:16:45 )
Facebook Instagram Youtube
Լայչակ. Բոլոր հիմքերն ունենք լիցքեր հաղորդելու ԼՂ կարգավորմանը
Հայաստանի ու Սլովակիայի արտգործնախարարները հանդիպումն անվանում են շատ կառուցողական:

Չորրորդ հանդիպումն է, բայց առաջինը Հայաստանում: Հայաստանի ու Սլովակիայի արտգործնախարարները հանդիպումն անվանում են շատ կառուցողական: Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հայտնում է, ԵԱՀԿ գործող նախագահին վերահաստատել է` Հայաստանն աջակցում է համանախագահության` Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորմանը:

Արտգործնախարարը խոսեց նաև Ադրբեջանի լայնածավալ հարձակողական բնույթի զորավարժությունների մասին: Դրանք մեկնարկել են առանց ծանուցման` ոտնահարելով ԵԱՀԿ գործիքակազմով նախատեսված միջազգային պարտավորությունների պահանջները: ԵԱՀԿ համանախագահն անդրադարձավ Ադրբեջանում Սլովակիայի արտադրության սպառազինությանը: գործը փակված է, բոլոր հարցերը գործընկերոջ հետ քննարկել են:

Ով պետք է ներկայացնի Արցախի հանրապետությունը բանակցային գործընթացքում ու ինչպես: բանակցային ֆորմատի հնարավոր փոփոխություններն ըստ Միրոսլավ Լայչակի, պետք է ընդունելի լինեն բոլոր կողմերի մասին:

ԵԱՀԿ գործող նախագահ Միրոսլավ Լայչակը հանդիպման վերջում հայտնեց, այստեղ է, որպեսզի վերահաստատի` ԵԱՀԿ շարունակական աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ճանապարհին: Ու չնայած մարտահրավերները շատ են, բայց եահկ նախագահը վստահ է` բոլոր հիմքերը կան գործընթացին դրական լիցքեր հաղորդելու համար: