Array ( [mr_id] => 80034 [mr_node] => 72945 [mr_media] => 73834 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 73834 [media_album] => 1 [media_path] => media/2019/03/73834.jpg [media_name] => Manu Avshari dproc copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-03-13 14:20:52 )
Facebook Instagram Youtube
Ավշարի դպրոցի ծնողներն ու աշակերտները փակել են կենտրոնական ճանապարհը
Տնօրեն Հերմինե Անդրեասյանին կոլեկտիվը մեղադրում է արհամարհական վերաբերմունքի և փոխտնօրեն Գայանե Մարտիրոսյանին առանց պատճառի աշխատանքից ազատելու համար:

Ավշար գյուղում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Դպրոցի տնօրենին ազատելու պահանջով ծնողներն ու աշակերտները փակել էին կենտրոնական ճանապարհը: Իսկ ուսուցիչները հավաքվել են դպրոցում՝ սպասելով մարզպետարանի պատասխանին: Տնօրեն Հերմինե Անդրեասյանին կոլեկտիվը մեղադրում է արհամարհական վերաբերմունքի և փոխտնօրեն Գայանե Մարտիրոսյանին առանց պատճառի աշխատանքից ազատելու համար: Արարատի մարզպետարանի տարածած պարզաբանումը նշել է, որ դպրոցի տնօրենն ազատվելու դիմում չի գրել, նա ընտրվել է օրենքով: Մարզպետարանը նաև հերքել է Հերմինե Անդրեասյանի ազգակցական կապը մարզպետ Գարիկ Սարգսյանի հետ և կոչ է արել ծնողներին և աշակերտներին չտրվել սադրանքների։