Array ( [mr_id] => 80024 [mr_node] => 72946 [mr_media] => 73835 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 73835 [media_album] => 1 [media_path] => media/2019/03/73835.jpg [media_name] => 10492_b.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-03-13 14:59:17 )
Facebook Instagram Youtube
Վարչապետն ընդունել է ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողներին
ամազեկուցողները շնորհավորել են Նիկոլ Փաշինյանին ժողովրդավարական բարձր մակարդակի ընտրություններ անցկացնելու կապակցությամբ և ընդգծել, որ դրանք լիարժեք արտացոլել են Հայաստանի քաղաքացիների կամքը:

Հայաստանում են Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի հարցով համազեկուցողներ Յուլյա Լովոչկինան և Անդրեյ Շիրցելը: Նրանց հետ հանդիպմանը Վարչապետը կարևոր է համարել մոնիտորինգային գործընթացը Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման տեսանկյունից և ընդգծել է Եվրոպայի խորհրդի հետ սերտ գործակցության անհրաժեշտությունը: Համազեկուցողները շնորհավորել են Նիկոլ Փաշինյանին ժողովրդավարական բարձր մակարդակի ընտրություններ անցկացնելու կապակցությամբ և ընդգծել, որ դրանք լիարժեք արտացոլել են Հայաստանի քաղաքացիների կամքը: Նրանք համոզմունք են հայտնել, որ Հայաստանի կառավարության հավակնոտ ու համընդգրկուն բարեփոխումների օրակարգը նոր թափ կհաղորդի ժողովրդավարության զարգացմանն ու ամրապնդմանը: