Array ( [mr_id] => 80028 [mr_node] => 72947 [mr_media] => 68088 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 68088 [media_album] => 7 [media_path] => media/2017/12/68088.jpg [media_name] => davo S nato hayastan copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2017-12-13 15:54:13 )
Facebook Instagram Youtube
ՀՀ-ն կարևորում է ՆԱՏՕ-ի և ՀԱՊԿ-ի հետ փոխլրացված քաղաքականությունը
Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ ՆԱՏՕ-ի հետ գործընկերության շնորհիվ Հայաստանը բարձր մակարդակի մասնակցություն է ունենում միջազգային խաղաղապահ առաքելություններում:

Ազգային ժողովը կարևոր է համարում ՆԱՏՕ-ի հետ գործակցությունն ու նպատակ ունի կատարելագործել հարաբերությունները պաշտպանության և անվտանգության ոլորտներում: Խորհրդարանի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը նկատեց, որ Հայաստանը տարիներ շարունակ ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ ունեցել է ընդգծված գործընկերային հարաբերություններ:

Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ ՆԱՏՕ-ի հետ գործընկերության շնորհիվ Հայաստանը բարձր մակարդակի մասնակցություն է ունենում միջազգային խաղաղապահ առաքելություններում: Նա հատկապես կարևոր համարեց պաշտպանության ու անվտանգության ոլորտում ձեռք բերվող փորձը:

Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը նկատեց, որ նախորդ անգամ ՆԱՏՕ-ի շաբաթվա ընթացքում այս թեմաները քննարկվել են, սակայն նա կարևորեց, որ նորից քննարկեն այդ կարևոր հարցերը: Հատկապես, որ նոր խորհրդարանում, նոր մարդիկ են, որոնք կարող են նոր էներգիա ու նոր գաղափարներ բերել: