Array ( [mr_id] => 80033 [mr_node] => 72948 [mr_media] => 59648 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 59648 [media_album] => 10 [media_path] => media/2016/02/59648.jpg [media_name] => 2014_Erywań,_Budynek_Zgromadzenia_Narodowego_Republiki_Armenii.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2016-02-04 12:32:45 )
Facebook Instagram Youtube
ԱԺ. Վերջին հնարավորությունը տրվեց աջ ղեկով մեքենա ներմուծողներին
Պատգամավորները կարող են գրավոր առաջարկներ ներկայացնել:

Արտահրեթ նիստում բոլոր ԲՀԿ-ականների սեղանին հայկական երկրորդ պետության դրոշն է: Միջանցքում էլ խմբակցության ղեկավարն Արցախի մասին էր խոսում ու ԵԱՀԿ ՄԽ հայտարարությանª պնելով, որ այն միակողմանի էր:

Նիստերի դահլիճում օրվա թեման աջ ղեկերն են ու մաքսային տարածքում կուտակված հազար մեքենաները: Հատուկ ընթացակարգով փոխում են օրենքը, որպեսզի վերջին անգամ հնարավորություն տան ներմուծել միայն մինչև դեկտեմբրի 30-ը գնած մեքենաները:

Բոլորն են կողմ հիմա ընդառաջ գնալ ներմուծողներին, բայց նաև նշոււմ են, որ կառավարության գործելաոճը պետք է կանխատեսելի լինի: Չեն բացառում նաև, որ արգելքի պայմաններում կսկսեն այլընտրանք փնտրել ու մեքնան բերել որպես պահեստամաս:

Ֆիքսում են, որ օրենքի չիմացությունը չի ազատելու պատասխանատվությունից, առաջին ընթերցմամբ միաձայն ընդունում են օրինագիծն ու անցնում հանրային ծառայությունների նախագծին: Պաշտոնյաների ու նրանց ընտանիքի անդամների հայտարարգրեր ներկայացնելու ժամկետներն են փոխվում:

Մեկ տարի առաջ ընդունված հակակոռուպցիոն փաթեթի որոշ դրույթներ պետք է գործեին այս հունվարի մեկից, բայց չգործեցին, որովհետև չի ձևավորվել կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը: Ստեղծվել է մի վիճակ, որ բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողովն իրավասու չէ ընդունել պաշտոնայների ու նրանց ընտանիքի անդմաների հայտարարգրերը: Այս նախագծի ընդունմաման փորձում են ժամանակավոր լուծում տալ կազուսային վիճակին:

Այս օրինագիծն էլ ընդունվեց միաձայն` առաջին ընթերցմամբ: Մինչև երկու նախագծերի երկրորդ ընթերցումը պատգամավորները կարող են գրավոր առաջարկներ ներկայացնել: Վերջնական քվեարկույթունը հինգշաբթի է: