Array ( [mr_id] => 80048 [mr_node] => 72949 [mr_media] => 73836 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 73836 [media_album] => 1 [media_path] => media/2019/03/73836.png [media_name] => Armenia_Bulgaria_Locator (1).png [media_type] => 0 [media_creation_date] => 2019-03-13 15:52:18 )
Facebook Instagram Youtube
Հայ-բուլղարական ապրանքաշրջանառության ցուցանիշը բավարար չէ
Հայ-բուլղարական միջկառավարական հանձնաժողովը նախատեսում է խորացնել համագործակցությունը՝ ռազմատեխնիկական, ատոմային էլեկտրակայանների կառուցման և շահագործման ուղղությամբ:

Հայաստանից Բուլղարիա հիմնականում խմիչքներ են արատահանվում, ներմուծվում է դեղորայք: Երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը 27 ու կես տոկոսի է հասնում: Առևտրատնտեսական ցուցանիշները հայ-բուլղարական միջկառավարական հանձնաժողովի անդամներին չեն գոհացնում:

Հայաստանի և Բուլղարիայի ներկայացրած արտահանման և ներմուծման վիճակագրական տվյալներում անճշտություններ կան: Տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Արշակյանը առաջարկեց վիճակագրական ծառայությունների ներկայացուցիչներին աշխատել՝ ցուցանիշները ճշգրտելու ուղղությամբ:

Տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Հակոբ Արշակյանը հայտնեց, որ Հայաստանը կարող է Բուլղարիայի համար հարթակ դառնալ ինտերնետ կապ ապահովելու՝ Իրանի, Քաթարի և Պարսից ծոցի մյուս երկրների միջև:

Համագործակցության եզրեր են գտել Հայաստանի և Բուլղարիայի կրթության և գիտության նախարարությունները: Նախատեսվում է 19-20 թվականների ընթացքում համատեղ հինգ հետազոտական աշխատանքներ իրականացնել:

Հայ-բուլղարական միջկառավարական հանձնաժողովը նախատեսում է խորացնել համագործակցությունը՝ ռազմատեխնիկական, ատոմային էլեկտրակայանների կառուցման և շահագործման ուղղությամբ: Հայ-բուլղարական միջկառավարական հաջորդ նիստը 2021-ին է. պայմանավորվեցին ներկայանալ տնտեսական գործակցության բարձր ցուցանիշներով: