Array ( [mr_id] => 80037 [mr_node] => 72950 [mr_media] => 73837 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 73837 [media_album] => 1 [media_path] => media/2019/03/73837.jpg [media_name] => imccy1l1J4.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-03-13 16:21:46 )
Facebook Instagram Youtube
Ջրի պահանջի դեպքում ջրամատակարարումը կապահովվի հայտով
Ջրային կոմիտեն պատրաստվում է ոռոգման սեզոնին: Մաքրում ու նորոգում է ներքին ցանցերն ու մայր ջրանցքները:

Ջրային կոմիտեի նախագահի պաշտոնակատարի խոսքով՝ ոռոգման սեզոնին գյուղացիները ջուր կունենան: Ջրի պահանջի դեպքում, հայտով կապահովի ջրամատակարարում: Հայտերը պետք է ներկայացնել 3 օր առաջ: Կոմիտեի նախագահի տեղակալ Միհրան Հովհաննիսյանի խոսքով՝ այսօր ջրօգտագործողների հետ կնքվում են պայմանագրեր, թարմացվում են հավելվածներ: Կոմիտեի ներկայացուցիչները վստահեցնում են՝ այս ոլորտում արտոնյալներ չեն լինելու: Անդրադառնալով ջրամբարներին՝ Կամո Սարգսյանը նշեց, որ հալոցքը չի ավարտվել, և ինքը չի կարող որևէ թիվ նշել: 

Ջրային կոմիտեն գյուղացիներին հորդորում է Ժամանակին տալ ջրի փողը, պարտքն էլ վճարել աստիճանաբար: Բողոքի դեպքում զանգել 54 01 35 թեժ գծին: