Array ( [mr_id] => 80051 [mr_node] => 72951 [mr_media] => 73838 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 73838 [media_album] => 1 [media_path] => media/2019/03/73838.jpg [media_name] => default.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-03-13 16:48:19 )
Facebook Instagram Youtube
Վայոց ձորի Քարագլուխ համայնքի երկրորդական փողոցները լուսավորվել են
Էներգախնայող համակարգի շնորհիվ կտնտեսվի համայնքի բյուջեն:

Գյուղամիջում գարնան արևի տակ տաքացողները գոհ են, գյուղում արդեն փողոցային լուսավոություն կա: Միայն թե տարեցները մի դիտարկում ունեն:

Ռալֆ Յիրիկյանը խոստացավ` գյուղում ևս մեկ լեդ լուսարձակ կտեղադրվի, որ բնակիչները իրենց ավելի ապահով զգան: «ՎիվաՍել ՄՏՍ»-ը և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը լուսավորության էներգախնայող համակարգ այս անգամ ներդրել են Վայոց ձորի Քարագլուխ գյուղում:

Ծրագրի ընթացքում 2017-ին նախ լուսավորվել են գյուղի հիմանական փողոցները: Այսօր արդեն լուսավոր են նաև երկրորդականները:

Գյուղացիները սա կարևոր ձեռքբերում են համարում: Էներգախնայող համակարգի շնորհիվ ոչ միայն կտնտեսեն ֆինանսական միջոցներ, այլև գիշերային ժամերին պաշտպանված կլինեն վայրի կենդանիների հարձակումներից:

Քարագլուխը ամռանը լուսավոր կլինի երեկոյան 9-ից մինչև գիշերվա 2-ը: Ձմռանը` երեկոյան 6-ից մինչև գիշերվա 1-ը: Տոնական օրերին գյուղի փողոցները լուսավոր կլինեն ամբողջ գիշեր: