Array ( [mr_id] => 80052 [mr_node] => 72959 [mr_media] => 73843 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 73843 [media_album] => 1 [media_path] => media/2019/03/73843.jpg [media_name] => naxagahakan Baghramyan 26 PAT Shablon NORR copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-03-14 13:18:15 )
Facebook Instagram Youtube
Վրաստանի նախագահին կառավարության շենքում ընդունել է Նիկոլ Փաշինյանը
Վրաստանի նախագահը հայտարարել է, որ իրենք չեն ուզում հակամարտության տարածում Վրաստանում, այլ ցանկանում են, որ հայերն ու ադրբեջանցիներն իրենց երկրում հաշտ ապրեն:

Վրաստանի նախագահը պաշտոնական այցի սկզբում այցելեց Ծիծեռնակաբերդ: Վրացական պատվիրակության կազմում են երկրի արդարադատության նախարարը, խորհրդարանի փոխխոսնակը, փոխարտգործնախարարը, պատգամավորներ: Սալոմե Զուրաբիշվիլին փոխվարչապետի ուղեկցությամբ շրջեց նաև Ցեղասպանության թանգարանում: 

Բաղրամյան 26-ում տեղի ունեցավ Վրաստանի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը: Հնչեցին օրհներգերը, որից հետո կայացան բանակցությունները: Նախ՝ Վրաստանի նախագահը փետրվարի 27-ին Ադրբեջանում Ալիևի հետ հանդիպմանը ասել էր, թե վրացիներին ու ադրբեջանցիները գիտեն ինչ է օկուպացիան և տառապում են դրանից: Ահա, թե ինչ հայտարարեց Հայաստանի նախագահը Սալոմե Զուրաբիշվիլիի հետ հանդիպումից հետո: 

Նախագահը նաև միայն իր անունից հայտարարեց, որ ղարաբաղյան խնդիրը պետք է կարգավորվի Արցախի ինքնորոշման իրավունքը հարգելու հիման վրա: Վրաստանի նախագահն էլ ուշագրավ հայտարարություն արեց՝ նշելով, որ իրենք չեն ուզում հակամարտության տարածում Վրաստանում, այլ ցանկանում են, որ հայերն ու ադրբեջանցիներն իրենց երկրում հաշտ ապրեն: Վերջերս Ջավախքում հայ ազատամարտիկի հուշարձանի վերազետեղումը Վրաստանում հայ-ադրբեջանական կրքեր էր բորբոքել: 

Վրաստանի նախագահը հայտարարեց նաև, որ անհրաժեշտ է ավարտել երկու երկրների սահմանազատման աշխատանքները: Քննարկել են նաև համատեղ ծրագրերի իրագործումը: Հայաստանի նախագահը ընդունել է Վրաստան այցելելու հրավերը: 

Վրաստանի նախագահին կառավարության մուտքի մոտ դիմավորեց Նիկոլ Փաշինյանը: Այդ պահին շենքի մոտ գտնվող քաղաքացիները Սալոմե Զուրաբիշվիլիին դիմավորեցին ծափերով: 

Վարչապետը հայտարարեց, որ երկու երկրների հարաբերությունները նոր մակարդակի բարձացնլեու պատմական հնարավություն կա: Նա հիշեցրեց, որ որպես վարչապետ պաշտոնական առաջին այցով եղել է հենց Վրաստանում: 

Սալոմե Զուրաբիշվիլին էլ ընդգծել է, որ երկու երկրներին միավորում է ոչ միայն բարեկամությունը, ալև ապագայի հանդեպ ընդհանուր պատկերացումը: 

Նիկոլ Փաշինյանը և Սալոմե Զուրաբիշվիլին քննարկումը շարունակել են ընդլայնված կազմով՝ աշխատանքային ճաշի շրջանակում: