Array ( [mr_id] => 80053 [mr_node] => 72960 [mr_media] => 73844 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 73844 [media_album] => 1 [media_path] => media/2019/03/73844.jpg [media_name] => Liana Opera srcharan copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-03-14 13:24:11 )
Facebook Instagram Youtube
Մերձօպերային գոտի. Սրճարանների աշխատակիցները խոչընդոտել են ապամոնտաժմանը
Կենտրոն վարչական շրջանի ղեկավարը նշել է, որ դեմ չէ սրճարաններին, սակայն դրանք չպետք է գործեն կանաչապատ տարածքների հաշվին:

Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներն առավոտից սկսել էին օպերայի հարակից տարածքի սրճարանների ապամոնտաժումը: Մի քանիսի գույքն արդեն դուրս էր բերվել: Ըստ սրճարանների ներկայացուցիչների, քաղաքապետարանն առանց իրենց հետ քննարկելու դադարեցրել է վարձակալության պայմանագրերը, մինչդեռ նույնիսկ այդ դեպքում իրենք ունեն իրավունքներ:

«Շոկոլադնիցա» սրճարանի մենեջերի տեղեկացմամբ՝ իրենց սրճարանն ունի 60 աշխատակից, իսկ սրճարանների ապամոնտաժման հետևանքով 300 մարդ կդառնա գործազուրկ:

Քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանի պնդմամբ՝ ամեն ինչ արվում է օրենքով ու հանրային պահանջով, իսկ տնտեսվարողներն իրենց համաձայնությունն արդեն տվել են՝ ժամանակին ստորագրելով վարձակալության պայմանագրերը:

Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը նշեց, որ դեմ չէ սրճարաններին, սակայն դրանք չպետք է գործեն կանաչապատ տարածքների հաշվին, սրճարաններից հնչող երաժշտությունն էլ պետք է համապատասխանի երևանցիների պատկերացումներին:

Սրճարանների աշխատակիցները կանգնելով հոսանքալարերի վրա՝ թույլ չտվեցին, որ քաղաքապետարանի աշխատակիցները միացնեն ապամոնտաժման տեխնիկան, հետո կտրեցին հոսանքալարը: Ավելի ուշ Կենտրոնի թաղապետն ու սրճարանների սեփականատերերը պայմանավորվեցին խնդիրը քննարկել երեկոյան՝ քաղաքապետարանում: