Array ( [mr_id] => 80056 [mr_node] => 72961 [mr_media] => 73845 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 73845 [media_album] => 1 [media_path] => media/2019/03/73845.jpg [media_name] => 2.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-03-14 15:29:40 )
Facebook Instagram Youtube
Իրավապահները քննարկում են կեղծարարների դեմ պայքարի ուղիները
Կեղծարարների դեմ պայքարելու միակ տարբերակը իրավապահների, մաքսավորների ու արտադրողների համատեղ աշխատանքը: Տարբերակներից մեկն էլ` ապրանքների ու ապրանքատեսակների գրանցումն է:

Միայն ինտերնետում երեք միլիոն կեղծ ապրանք: Միջազգային «Ռեակտ» ընկերությունը հայ ոստիկանների ու մաքսավորների համար հատուկ սեմինար է կազմակերպել` կեղծն իրականից տարբերելու, բացահայտելու ու առգրավելու համար:

Կազիմիերաս Զարիսակը տեսանյութեր էլ է բերել, թե ինչպես հարյուրավոր սպաներ տարին երեք-չորս անգամ ռեյդ են անում, առգրավում հարյուր հազարավոր ապրանքներ: Հաճախ, մասնագետը նկատում է, դա արվում է բիրտ ուժով: Կեղծարարաները բացահայտումից խուսափելու համար տեղափոխվում են այլ երկրներ ու այլ սերվերներ, որտեղ չկան իրենց սահմանափակող օրենքներ:

էկրանին ամենաթարմ օրինակներն են` հայտնի բրենդային կոշիկից մինչև ամբողջական մոտոցիկլի նմանակում: Բոլորն էլ շփոթության աստիճանի նման: Թե ինչպես պայքարել կեղծարարաների դեմ, մասնագետը ստիպված է խոստովանել` գրեթե հնարավոր չէ:

Կեղծարարների դեմ պայքարելու միակ տարբերակը մասնագետները համարում են իրավապահների, մաքսավորների ու արտադրողների համատեղ աշխատանքը: Տարբերակներից մեկն էլ` ապրանքների ու ապրանքատեսակների գրանցումն է:

Մի ամբողջ օր մասնագետները կներկայացնեն համաշխարհային փորձի, իրավական ու օրենսդրական լուծումները` կեղծարարների դեմ պայքարն ավելի արդյունավետ դարձնելու համար: