Array ( [mr_id] => 80069 [mr_node] => 72962 [mr_media] => 59629 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 59629 [media_album] => 10 [media_path] => media/2016/02/59629.jpg [media_name] => 1.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2016-02-03 14:41:42 )
Facebook Instagram Youtube
Կառավարությունը հստակեցրել է կենսաթոշակի հաշվարկի ու տրամադրման կարգը
22 մլն 580 հազար դրամի անասնաբուժական սարքերը կհանձնեն 20 համայնքների: Գյուղծրագրերի իրականացմանն առնչվող օրինագիծն ուղարկվել է լրամշակման: Կառավարությունն ԱԱՀ-ից ազատել է մի քանի ներդրողների:

Կառավարության որոշմամբ՝ պաշտպանության մարտական գործողությունների ընթացքում հաշմանդամություն ունեցողների կենսաթոշակի դիմումն ու փաստաթղթերը կարող է ներկայացնել նաև այլ անձ, եթե նա բուժվում է արտասահմանում: Գործադիրի մեկ այլ որոշմամբ՝ այսուհետև չի պահանջվի կենսաթոշակը վերահաշվարկելու տեղեկանքն աշխատավայրից, մանկատան երեխային որդեգրելու դեպքում էլ երեխայի մանկատանն ապրած ամբողջ ժամանակահատվածում կուտակված գումարը կվճարվի որդեգրողին:

Կառավարության որոշմամբ՝ «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամին կնվիրաբերվի 22մլն. 580 հազար դրամի անասնաբուժական սարքավորումներ և գործիքներ: Հիմնադրամն այդ գույքն անհատույց օգտագործման կհանձնի 20 համայնքի:

Գյուղատնտեսության նախարարի պարտականությունները կատարող Գեղամ Գևորգյանն առաջարկեց լուծարել «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը և հիմնադրել գյուղատնտեսության զարգացման հիմնադրամ: Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը հայտնեց, որ գրասենյակ փակելը և փոխարենը ՓԲԸ ստեղծելը, անունը փոխելուց բացի ոչինչ չի փոխում:

Վարչապետը հետաքրքրվեց՝ ինչո՞ւ չի կարող այդ ՓԲԸ-ի գործառույթներն իրականացնել նախարարությունը կամ կառավարության այլ մարմին: Կառավարությունը ընկերություններից մեկի ապրանքների ներմուծման՝ ԱԱՀ գումարների վճարման ժամկետը հետաձգեց երեք տարով: Ընկերությունը նախատեսում է 13մլրդ. 200 մլն. դրամի ներդրմամբ Կոտայքի մարզում հիմնել հանքային և աղբյուրի ջրի շշալցման ժամանակակից գործարան: «Էֆարվի Մասրիկ» ընկերությունը Գեղարքունիքի մարզի՝ Մեծ Մասրիկ համայնքում կիրականացնի 27 մլրդ 837 մլն դրամի ներդրում՝ կառուցելով արևային էլեկտրակայան: Կստեղծվի 4 նոր աշխատատեղ՝ 590 000 դրամ միջին աշխատավարձով: Կառավարությունն այս ընկերությանը մաքսատուրքի ազատման արտոնություն տվեց: