Array ( [mr_id] => 80063 [mr_node] => 72963 [mr_media] => 73846 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 73846 [media_album] => 1 [media_path] => media/2019/03/73846.jpg [media_name] => 1.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-03-14 15:45:41 )
Facebook Instagram Youtube
Կողմ ու դեմ. Զարթոնք համայնքը կիսվել է երկու մասին
Զարթոնք համայնքի մի մասը պահանջում է ղեկավարի հրաժարականը, մյուսները՝ ոչ:

Զարթոնքում կրքերը չեն հանդարտվում արդեն 5 օր. մի մասը պահանջում է գյուղապետի հրաժարականը, մյուսներն էլ բողոքում են հրաժարականը պահանջողների դեմ: Համայնքի ճանապարհները փակ են մի քանի օր: Խնդիրը կարգավորելու համար մարզպետն առաջարկեց ստորագրահավաք անցկացնել:

Ստորագհրահավաքը չկայացավ: Գյուղապետի հրաժարականի պահանջոց զարթոնքցիները հասան Երևան՝ կառավարության շենքի մոտ:
Գյուղապետին սատարողները մնացին իրենց համայնքում. հավաքվեցին գյուղապետարանի շենքի մոտ՝ համայնքի ղեկավարին գոտեպնդելու համար:

Զարթոնքցիների մի մասը Պարույր Սարգսյանին մեղադրում է պաշտոնական դիրքը չարաշահելու, համայնքային բյուջեն ոչ արդյունավետ բաշխելու և խորդենու գործարանը թալանելու մեջ:

Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը համերաշխության կոչերով փորձում է հաշտեցնել գյուղացիներին:

Մարզպետը գյուղացիներին հրավիրել է քննարկման, սակայն հանդիպումը չի կայացել: Զարթոնքի բնակիչները սպասում են կառավարության արձագանքին:

Զարթոնք համայնքի մի մասը պահանջում է ղեկավարի հրաժարականը, մյուսները՝ ոչ: