Array ( [mr_id] => 80060 [mr_node] => 72964 [mr_media] => 67848 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 67848 [media_album] => 7 [media_path] => media/2017/11/67848.jpg [media_name] => 505022.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2017-11-30 11:08:13 )
Facebook Instagram Youtube
ԱՄՆ պետքարտուղարություն. Հայաստանը որոշ կետերով բարելավել է մարդու իրավունքների պաշտպանությունը
Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը հրապարակել է ամենամյա զեկույցն ամբողջ աշխարհում մարդու իրավունքների վերաբերյալ:

Հայաստանում մարդու իրավունքների վիճակը շատ կետերով բարելավվել է, բայց կան ոլորտներ, որտեղ մարդու իրավունքները պաշտպանության կարիք ունեն: Զեկույցում անդրադարձ է կատարվել նաև դատական համակարգի անկախության խնդրին՝ նշելով, որ դրա նկատմամբ հասարակական անվստահությունը պահպանվում է: Հիշատակվում է նաև Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի զեկույցը, որը ողջունել էր Հայաստանի ձեռնարկած քայլերը` մարտի 1-ի իրադարձությունների բացահայտման ուղղությամբ:

Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ հատվածը գրեթե նույնությամբ վերարտադրում է նախորդ զեկույցը: Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը շարունակում է լինել ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից միջազգային միջնորդության առարկա՝ Ֆրանսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի համանախագահությամբ:

Զեկույցն ուշադրության է արժանացրել ֆեյք սոցիալական մեդիայի հաշիվները, որոնք կտրուկ ավլացրել են մեդիա մանիպուլացիայի փորձերը: Որոշ լրատվամիջոցներ ըստ զեկույցի` ձեռնպահ են մնում նոր կառավարությանը քննադատելուց, հակահեղափոխական չդիտարկվելու համար։

Նշվում է, որ Հանրային հեռուստաընկերությունը շարունակում է ներկայացնել պրոիշխանական տեսակետն անգամ, հեղափոխությունից հետո՝ փախարինելով մի կառավարության դիրքորոշումը` մյուսով։ Ըստ զեկույցի` երկրում անկախ լրատվամիջոցները քիչ են, դրանք ինքնաբավ չեն ու գոյատևում են միջազգային նվիրատվությունների միջոցով։