Array ( [mr_id] => 80064 [mr_node] => 72965 [mr_media] => 73847 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 73847 [media_album] => 1 [media_path] => media/2019/03/73847.jpg [media_name] => Manu Opera copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-03-15 10:40:15 )
Facebook Instagram Youtube
Մերձօպերային գոտի. Քաղաքապետարանը կշարունակի ապամոնտաժել սրճարանները
Քաղաքապետը չի հանդիպելու ցուցարարների հետ:

Փակեցին ճանապարհները, նստեցին գետնին: Քաղաքապետարանն առավոտյան վերսկսեց Օպերայի տարածքի սրճարանների ապամոնտաժումը, քանդվող սրճարանների աշխատակիցներն էլ շարունակեցին բողոքի ակցիան: Ոստիկանները փորձեցին ցուցարարներին ուժով դուրս հանել երթևեկելի հատվածից: Մեկ ոստիկան ու մեկ ցուցարար ստացան վնասվածքներ ու տեղափոխվեցին հիվանդանոց: Ոստիկանությունը հայտնեց` բերման է ենթարկվել 19 քաղաքացի:

Ապամոնտաժվող սրճարանների աշխատակիցներն այդպես էլ չկարողացան հանդիպել քաղաքապետի հետ: Բայց օրվա երկրորդ կեսին քաղաքապետը ֆեյսբուքում հայտնեց, որ ազատագրվում է Օպերայի շրջակայքը` երևանցիների երկար տարիների երազանքը: Երբ տեխնիկան նորից սկսեց աշխատել, ցուցարարները վերադարձան Ազատության հրապարակ: Սրճարաններից մեկն արդեն ապամոնտաժվել էր, երկրորդի ժամանակ ցուցարարները փակեցին տեխնիկայի ճանապարհը: Իրավիճակը նորից սրվեց:

Ցուցարարներին միացան նաև ավագանու անդամներ ու պատգամավորներ: Նրանք հայտնեցին, որ իրավիճակին միջամտել չեն կարող, պարզապես եկել են, որ բախում չլինի:

Կենտրոն համայնքի ղեկավարը նախ պատգամավորների, հետո նաև ցուցարարների հետ հանդիպեց: Քաղաքապետի հետ հանդիպել է, որոշումը նույնն է` ապամոնտաժումը շարունակվելու է:

Տեխնիկան սրճարաններին չմոտացավ, ցուցարարները թույլ չտվեցին: Նրանց մոտեցավ կենտրոնի թաղապետը: Oրվա վերջում սրճարաններից մեկը մասամբ ապամոնտաժվեց: Կենտրոնի ղեկավարը հայտնեց` եթե այսօր չստացվի, կշարունակեն վաղը, պետք լինի` ավելի շատ միավոր տեխնիկա կբերեն: քաղաքապետարանից էլ հայտնեցին` Հայկ Մարությանը չի պատրաստվում գնալ Օպերայի հարակից տարածք ցուցարարներին հանդիպելու համար: