Array ( [mr_id] => 80070 [mr_node] => 72966 [mr_media] => 73848 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 73848 [media_album] => 1 [media_path] => media/2019/03/73848.jpg [media_name] => Karavarutyun Mijancqner PAT copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-03-15 10:48:43 )
Facebook Instagram Youtube
Կառավարությունը մտադիր է արդյունավետ օգտագործել Դիլիջանի ռազմամարզական կենտրոնը
Տարածքն ամբողջությամբ տրված է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանին, բայց հյուրանոցային մասնաշենքը, երկհարկանի 9 քոթեջներն ու կենտրոնական մասնաշենքի մի հատվածը չեն օգատոգործվում:

Կառավարությունը մտադիր է Դիլիջանում կառուցված կենտրոնն արդյունավետ օգտագործել: Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանի տեղեկացմամբ, թեև տարածքն ամբողջությամբ տրված է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանին, բայց հյուրանոցային մասնաշենքը, երկհարկանի 9 քոթեջներն ու կենտրոնական մասնաշենքի մի հատվածը չեն օգատոգործվում:

Ըստ Բաբայանի, հյուրանոցային հատվածը հնարավոր չէ առանձնացնել, պետք է մտածել ավելի լավ լուծում գտնելու մասին: Պաշտոնյայի խոսքով՝ գույքը պետք է նպատակային օգտագործել, որ պետությունը դրանից շահույթ ստանա, իսկ վարժարանն այդտեղից կտեղափոխվի միայն այն դեպքում, եթե գտնեն բարեկարգ, համապատասխան պայմաններով տարածք: 

Ադրադառնալով Ծաղկաձորի Գոլդեն փելես հյուրանոցին՝ Նարեկ Բաբայանը տեղեկացրեց, որ ՍՊԸ-ն է ցանկացել այն նվիրել պետությանը: Գործընթացը դեռ չի ավարտվել, առկա է նվիրատվությունից որոշ ժամանակ անց գույքը հետ վերցնելու ռիսկ, որը պետք է չեզոքացնել: Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահը հայտնեց, որ նմանատիպ այլ ցանկություն հայտնող չի եղել: