Array ( [mr_id] => 80066 [mr_node] => 72967 [mr_media] => 73849 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 73849 [media_album] => 1 [media_path] => media/2019/03/73849.jpg [media_name] => Karavarutyan boxoq copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-03-15 10:50:51 )
Facebook Instagram Youtube
Ընդդեմ պետտուրքի վաթսունապատկման. Ցուցարարների հետ հանդիպել է վարչապետի օգնականը
Վարչապետի օգնականը խոստացել է որոշումների մասին տեղեկացնել մինչև երկուշաբթի:

Կառավարության շենքի դիմաց բողոոքի ակցիա էին իրականացնում գրավատների, տարադրամի փոխանակման կետերի աշխատակիցները: Հարկային օրենսգրքի փոփոխությամբ կառավարությունը նախատեսում է 60 անգամ բարձրացնել պետտուրքը: Գրավատների 100 հազար դրամը կդառնա 6 մլն. դրամ: Տարադրամի փոխանակման կետերի 50 հազար դրամը՝ 3 մլն. դրամ: 

Տնտեսվարողները դժգոհեցին՝ ինչո՞ւ է կառավարությունը դրամատների, վարկային կազմակերպությունների պետական տուրքը 2-3 անգամ բարձրացնում, իրենցը՝ 60 անգամ: Ըստ ցուցարարների՝ բանկերն, օրինակ, 2 տասնյակից ավելի գործունեություն են ծավալում, իրենք՝ 2-3: Գրավատների, դրամի փոխանակաման կետերի տարեկան շրջանառությունը 28-40 մլն. դրամ է և 6 մլն. դրամ տուրք վճարելը ծանր բեռ է: 

Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիան շարունակվեց մոտ 2 ժամ: Ակցիայի մասնակիցներին ընդունեց վարչապետի օգնականը: 
Վարչապետի օգնականը խոստացել է որոշումների մասին տեղեկացնել մինչև երկուշաբթի: