Array ( [mr_id] => 80067 [mr_node] => 72974 [mr_media] => 73850 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 73850 [media_album] => 1 [media_path] => media/2019/03/73850.jpg [media_name] => default.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-03-15 11:23:52 )
Facebook Instagram Youtube
Քաղավիացիայի կոմիտե. Արգելվել է Boeing B-737-Max 8 և Boeing b-737-Max 9 օդանավերի շահագործումը
Մասնագետները պնդում են, որ Եթովպական ավիաղուներին պատկանող Boeing-ի կործանման պատճառը նույնն է, ինչ Ինդոնեզական ավիաընկերության Lion Air-ի դեպքում. Նորագույն ավտոմատիկան:

4 ամսում միանման 2 վթարներից հետո չորրորդ սերնդի Boeing-ի շահագործումը դադարեցրել են մոտ 5 տասնյակ երկրներ` Եվրոպայում, Ասիայում, Աֆրիկայում ու Լատինական Ամերիկայում: Չինաստանից հետո Բոինգ 737- ՄԱՔսից հրաժարվեցին նաև Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները: Շահագործումը Հայաստանի օդային տարածքում նույնպես ժամանակավորապես դադարեցվել է: Որոշման պատճառը Եվրոպական ավիացիոն անվտանգության գործակալության հրապարակած անվտանգության տեղեկագիրն է:

Արգելքի նախնական դեդլայնը ապրիլի 13-ն է: Այս ընթացքում կիրականացվեն ուսումնասիրություններ, որոնց եզրակացության հիման վրա կորոշվի, երկարաձգել արգելքը, թե վերականգնել շահագործումը: Անկախ արդյունքից` Նորվեգական ավիաղուների ղեկավարը որոշել է հաշիվ ներկայացնել Boeing-ն արտադրողին:

Մասնագետները պնդում են, որ Եթովպական ավիաղուներին պատկանող Boeing-ի կործանման պատճառը նույնն է, ինչ Ինդոնեզական ավիաընկերության Lion Air-ի դեպքում. Նորագույն ավտոմատիկան: Ավելի ճիշտ` օդանավի կառավարման նորացված համակարգը, որի վերահսկողության տակ է անցնում Boeing-ի կառավարումը, արտակարգ իրավիճակներում: Հիմնվելով նախորդ աղետի քննության արդյունքի վրա, այս վթարի պատճառը նույնպես նոր համակրգն է: Դրա շահագործման մանրամասներին Boeing-ի մասնագետներն օդաչուներին չեն ծանոթացրել՝ համարելով ավելորդ ինֆորմացիա: Եթե այս վարկածը հաստատվի, ապա Boeing-ը ոչ միայն հսկայական շուկաներ կկորցնի, այլև հարյուրավոր դատական հայցեր կստանա զոհվածների հարազատներից` փոխհատուցման պահանջով: