Array ( [mr_id] => 80817 [mr_node] => 73430 [mr_media] => 74167 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 74167 [media_album] => 1 [media_path] => media/2019/04/74167.jpg [media_name] => 69670.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-04-06 15:47:40 )
Facebook Instagram Youtube
Կումայրի արգելոց-թանգարանի պատմամշակութային արժեք ունեցող շենքերը փլուզման եզրին են
Կումայրի արգելոց թանգարանի միջուկում գտնվող պատմամշակութային արժեք ներկայացնող շենք-շինությունները վթարային են դարձել 88-ի երկրաշարժից հետո:

«Մեր մանկության տանգոն» ֆիլմի հայտնի պատշգամբն է: Փլուզման եզրին է ոչ միայն պատշգամբը, այլև ամբողջ շենքը: Կումայրի արգելոց թանգարանի միջուկում գտնվող պատմամշակութային արժեք ներկայացնող շենք-շինությունները հատկապես 88-ի երկրաշարժից հետո վթարային են դարձել: Արգելոց-թանգարանի տարածքում գտնվող շենքերի սեփականատերերը չեն վերականգնում դրանք, Կումայրի արգելոց թանգարանն էլ բավարար ֆինասական միջոցներ չունի դրանք պահպանելու համար:

Գյումրիի քաղաքապետարանը մեկ տարի առաջ դիմել էր ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ քաղաքի միջուկն ընդգրկել կազմակերպության պահպանման տարածքում: Պատասխան դեռ չկա: Գյումրիի քաղաքապետը հայտնել է, որ գործընթացը երկարատև է, մինչև վերջնական հաստատումը կարող է տևել 5 տարի: