Array ( [mr_id] => 80911 [mr_node] => 73491 [mr_media] => 74202 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 74202 [media_album] => 1 [media_path] => media/2019/04/74202.jpg [media_name] => maiden-tower-450x300.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-04-10 15:38:51 )
Facebook Instagram Youtube
Էրդողանի կուսակցությունը պահանջում է նոր ընտրություն Ստամբուլում
Տասն օր առաջ իշխող կուսակցությունը երկրի 6 խոշորագույն քաղաքներում, ներառյալ` մայրաքաղաքում, պարտվել է գլխավոր ընդդիմադիր ժողովրդահանրապետական կուսակցությանը:

Թուրքիայի նախագահը ոչ մի կերպ չի համակերպվում Ստամբուլը կորցնելու մտքի հետ: Պահանջված վերահաշվարկից հետո էլ ձայների մեծամասնությամբ Ստամբուլի քաղաքապետ է ընտրվել քեմալական Էքրեմ Իմամօղլուն: Իշխանությունը պահանջել է նոր վերահաշվարկ, ընտրական հանձնաժողովը մերժել է: Եվ հիմա էրդողանականները պահանջում են չեղյալ հայտարարել ընտրությունների արդյունքն ու նոր ընտրություն անցկացնել: 

Տասն օր առաջ իշխող կուսակցությունը երկրի 6 խոշորագույն քաղաքներում, ներառյալ` մայրաքաղաքում, պարտվել է գլխավոր ընդդիմադիր ժողովրդահանրապետական կուսակցությանը: Դրանից հետո Էրդողանի հետ դաշինք կազմած ազգայնականներն էլ հունից դուրս եկան: Փորձառու Բահչելին մի ամբողջ օր թուրքական մեդիայի գլխագրերում էր: Չի կարողացել զսպել իրեն ու կոպտել է թուրքական հեռուստատեսություններից մեկի լրագրողին: 

Ստամբուլը Թուրքիայի տնտեսական կենտրոնն է, իսկ Էրդողանը պարտվեց հիմնականում տնտեսական խնդիրների պատճառով: Ստամբուլի քաղաքապետի պաշտոնն այս երկրում նաև ամենաքաղաքականացվածներից է: Հիմա բոլորը խոսում են, որ նորընտիր քաղաքապետը թուրքական ընդդիմության նոր դեմքն է և նրան արդեն հարցեր են ուղղում նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին: Երկու տասնամյակ երկիրը գլխավորող Էրդողանի քաղաքական կարիերան ևս սկսվել է Ստամբուլի քաղաքապետի պաշտոնից: