Array ( [mr_id] => 80913 [mr_node] => 73492 [mr_media] => 59650 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 59650 [media_album] => 10 [media_path] => media/2016/02/59650.jpg [media_name] => Azgayin-joxov.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2016-02-04 12:33:02 )
Facebook Instagram Youtube
Քննարկում ԱԺ հանձնաժողովում. Խաղադրույքների ոլորտը կարգավորելու համար կստեղծվի աշխատանքային խումբ
Ալեն Սիմոնյանն առաջարկել է բուքմեյքերական գրասենյակները փակել ու թողնել միայն 4 քաղաքներում։

Էմոցիաները դնել մի կողմ, կենտրոնանալ բովանդակության վրա՝ պայմանավորվեցին ու սկսեցին էմոցիոնալ բովանդակային քննարկումը։ Թեման նորից վիճակախաղն է, բուքմեյքերական բիզնեսը։ Ալեն Սիմոնյանն առաջարկում է բուքմեյքերական գրասենյակները փակել ու թողնել միայն 4 քաղաքներում։ 

Նախագծի այս կետը դարձավ ամենաքննարկվողը։ Հանձնաժողովի անդամների մի մասը դեմ է, մյուսը կողմ։ Կողմերը պնդում են, որ այսպիսով դժվարացնում են խաղադրույք անելու հնարավորությունը, արգելում անչափահասների մուտքը խաղասրահ ու ոլորտը դարձնում վերահսկելի: Դեմերը պնդում են, որ եթե փակել, ուրեմն ամբողջը` նաև օնլայն տիրույթում։ Բանավեճը իմ քայլի պատգամավորների միջև է:

Վիճահարույց դրույթների շուրջ կոնսենսուսի չեն գալիս։ Որոշում են հետաձգել նիստը, առանձին աշխատանքային խումբ ստեղծել, ընդհանուր հայտարարի գալ: Հեղինակները դեմ չեն։ Քննարկումը կշարունակեն այլ ֆորմատով։ Համաձայնություն կա միայն մեկ կետի շուրջ` վիճակախաղերի սարքերն արգելել գազալցակայաններում։ Այդ դրույթը գուցե առանձին ու հրատապ կարգով մտնի օրակարգ։