Array ( [mr_id] => 80914 [mr_node] => 73493 [mr_media] => 74203 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 74203 [media_album] => 1 [media_path] => media/2019/04/74203.jpg [media_name] => gantz-and-bib.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-04-10 16:27:34 )
Facebook Instagram Youtube
Կնեսետի ընտրություններ. Գործող վարչապետը կարող է ձևավորել նոր կառավարություն
Գիշերը, երբ հաղթանակն արդեն իրականություն էր, Նեթանյահուն դիմեց իսրայելցիներին: Միաժամանակ իսրայելցիները լսեցին ևս մեկ հաղթանակի մասին: Բենի Գանցը՝ Նեթանյահուի հիմնական հակառակորդը, հայտարարեց, որ իր կոալիցիան է հաղթել:

Իսրայելում կայացել են Կնեսետի ընտրությունները: Ընտրատեղամասերը փակվել են տեղի ժամանակով երեկոյան 10-ին: Ձայների 96% -ի հաշվարկով, վարչապետ Նեթանյահուի գլխավորած Լիկուդ կուսակցությունն աննշան առավելությամբ առաջատար է:

Գիշերը, երբ հաղթանակն արդեն իրականություն էր, Նեթանյահուն դիմեց իսրայելցիներին:

Միաժամանակ իսրայելցիները լսեցին ևս մեկ հաղթանակի մասին: Բենի Գանցը՝ Նեթանյահուի հիմնական հակառակորդը, հայտարարեց, որ իր կոալիցիան է հաղթել:

Կնեսետի 120 տեղերի մեշ մասը զբաղեցնելու համար հիմա Նեթանյահուն պետք է իր կողմը գրավի 39 փոքր կուսակցություններին, նաև` պրո-պաղեստինյան ուժերին: Հաշվի առնելով ընտրարշավի ընթացքում Պաղեստինի օկուպացված տարածքներն Իսրայելին վերամիավորելու Բիբիի հայտարարությունները, Նեթանյահուին ծանր աշխատանք է սպասվում:

Ի տարբերություն գործող վարչապետի` Բենի Գանցն ավելի մեղմ քաղաքականություն է խոստանում իր կողմնակիցներին: Կապտա-սպիտակ դաշինքը իր ընտրարշավը կառուցեց համերաշխություն, խաղաղություն կարգախոսով, սակայն այդպես էլ չասաց` ինչպես է հասնեու այդ նպատակին: