Array ( [mr_id] => 80909 [mr_node] => 73494 [mr_media] => 74205 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 74205 [media_album] => 1 [media_path] => media/2019/04/74205.jpg [media_name] => f546cbdbe704d4_546cbdbe708c2.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-04-10 17:00:05 )
Facebook Instagram Youtube
Մարաղայի ողբերգություն. Ադրբեջանը շարունակում է իր հայատյաց պետական քաղաքականությունը
Արցախի մարդու իրավունքների պաշտպանը միջազգային հանրությանը կոչ է արել պատշաճ իրավական գնահատական տալ Մարաղայում հայերի դեմ կատարված հանցագործություններին:

1992-ի ապրիլյան դժոխքի ականատեսները բառեր չեն գտնում՝ նկարագրելու տեսածն ու ապրածը: Գյուղում մնացել էին միայն նրանք, ովքեր անկարող էին հեռանալ: Հենց նրանք էլ դարձան ադրբեջանցիների վայրագությունների զոհերը: 

Ադրբեջանական ուժերը Մարաղայում մի քանի ժամ են մնացել: Գյուղն ազատագրվել է ապրիլի 11-ին: Բնակիչների մի մասը գյուղ վերադառնալով՝ զարհուրելի տեսարանի ականատես է եղել:

Արցախի մարդու իրավունքների պաշտպանը միջազգային հանրությանը կոչ է արել պատշաճ իրավական գնահատական տալ Մարաղայում հայերի դեմ կատարված հանցագործություններին՝ համաձայն միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների և նորմերի:

Անհրաժեշտ է գործուն միջոցներ ձեռնարկել՝ Ադրբեջանում շարունակվող հայատյացության քաղաքականությունը դադարեցնելու համար: Ռասիստական ատելության այդ ճանապարհը ոչ միայն հակասում է միջազգային իրավունքի հանրահայտ սկզբունքներին, այլև երկու ժողովուրդներին ավելի ու ավելի է հեռացնում հակամարտության կարգավորումից և տևական խաղաղությունից:

Արցախի արտգործնախարարությունը Մարաղայում տեղի ունեցած ողբերգությունը համարում է հայերի նկատմամբ բռնության և հայրենի հողում ապրելու հնարավորությունից զրկելու՝ ադրբեջանական քաղաքականություն, որն Ադրբեջանը հետևողականորեն իրականացրել է ղարաբաղյան հակամարտության ընթացքում: 

Մարաղայում և դրանից 24 տարի անց էլ՝ ապրիլյան պատերազմի ընթացքում, ադրբեջանական զինված ուժերի ռազմական հանցագործություններն ու միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումները վկայում են, որ մարդկության դեմ հանցագործությունների հանդեպ անտարբերությունն ու անպատժելիությունը հանգեցնում են դրանց կրկնությանը:

Արցախի արտաքին գերատեսչության փոխանցմամբ Մարաղայի ինքնապաշտպանական ջոկատը տարհանել է ավանի բնակիչների մեծ մասին, սակայն 118 հոգի՝ հիմնականում տարեցներ, կանայք և երեխաներ, մնացել են բնակավայրում: Նրանցից 50-ը դաժանաբար սպանվել են, 29 կին և 9 երեխա պատանդ են վերցվել, որոնցից 19-ը համարվում են անհետ կորած: