Array ( [mr_id] => 80926 [mr_node] => 73498 [mr_media] => 74206 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 74206 [media_album] => 1 [media_path] => media/2019/04/74206.jpg [media_name] => ժառանգություն-547x375.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-04-11 15:06:30 )
Facebook Instagram Youtube
«Ժառանգություն»-ն ակտիվանում է
«Ժառանգություն» կուսակցությունը ներկայանում է որպես ընդդիմություն:

Իշխանափոխությունից հետո առաջին ասուլիսին «Ժառանգություն»-ը հայտնվում է այլ ղեկավարի դեմքով՝ առանց Րաֆֆի Հովհաննիսյանի ու հայտարարում ակտիվանալու մասին: «Ժառանգության» հիմնադիրը Րաֆֆի Հովհաննիսյանը իր աթոռը ժառանգել է Անդրանիկ Գրիգորյանին. նորընտիր վաչությունը նրան է ընտրել որպես ղեկավար: Րաֆֆի Հովհաննիսյանն էլ Հայաստանում է, «Ժառանգության» շարքային անդամ:

Կուսակցության նոր ղեկավարն էլ հայտարարում է՝ մեկ տարի առաջ իրենք մասնակցում էին իշխանափոխությանը, բայց հիմա ներկայանում են որպես ընդդիմություն: Քաղաքական համակարգը ախտահանելու՝ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությունները ողջունում են, ընտրված մեթոդոլոգիան քննադատում: 

Նարինե Դիլբարյանը, որը նոր է «Ժառանգություն»-ում ու ընտրվել է փոխնախագահ, խոսեց, ինչպես ինքն է նշում, կառավարման համակարգում ստեղծված ճգնաժամի մասին: Տեղեկացնում է, որ լուրջ դերակատարում են ունենալու ներքին ու արտաքին քաղաքականությունում: 

Համագումարից հետո «Ժառանգություն»-ը հայտարարում է, որ կուսակցականները հինգ հազար են, 120-ը ակտիվ են տարածքային ստորաբաժանումներում: