Array ( [mr_id] => 80929 [mr_node] => 73499 [mr_media] => 74207 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 74207 [media_album] => 1 [media_path] => media/2019/04/74207.jpg [media_name] => matenadaran.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-04-11 15:11:48 )
Facebook Instagram Youtube
Մատենադարանի տնօրենն ամփոփել է իր մեկ տարվա աշխատանքը
Մատենադարանի տնօրենը վստահ է, որ Հնագույն քաղաքակրթությունների հավաքը կարող է լինել նաև Հայաստանում:

Մեկ տարի Մատենադարանի տնօրենի պաշտոնում: Եկել է գլխավոր հրատարակություններով ու նաև իր նախընտրական ծրագրով: Ամեն ինչ՝ ըստ ծրագրի: Մատենադարան անցյալ տարվա ընթացքում այցելել է 113 հազար մարդ, ավելի շատ, քան նախորդ տարիներին: Սեղանին հաստափոր ու հայագիտության ոլորտում շատ կարևոր հրատարակություններն են. գրքեր, մենագրություններ, հոդվածներ, մատենաշարեր: 30 տարվա ընդմիջումից հետո լույս է տեսել նաև «Հայերեն ձեռագրերի հիշատակարաններ» գիրքը:

Այս տարի առաջին անգամ Հայաստանը, արտգործնախարարության ու Մատենադարանի շնորհիվ մասնակցեց նաև երեք տարի առաջ սկսված մի մեծ նախաձեռնության՝ Հնագույն քաղաքակրթությունների ֆորումին: 

Ֆորումին Հայաստանն ու բազմադարյա պատմություն ունեցող մյուս երկրները քննարկել են հնագույն քաղաքակրությունների նյութական ու ոչ նյութական ժառանգության խնդիրները: Մատենադարանի տնօրենը վստահ է, որ հեղինակավոր այս կառույցի հավաքը կարող է լինել նաև Հայաստանում: