Array ( [mr_id] => 80942 [mr_node] => 73500 [mr_media] => 74208 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 74208 [media_album] => 1 [media_path] => media/2019/04/74208.jpg [media_name] => 17995215.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-04-11 15:15:38 )
Facebook Instagram Youtube
Ըմբշամարտի ԵԱ. Ազատ ոճային Արսեն Հարությունյանը Եվրոպայի չեմպիոն է
Արսեն Հարությունյանի մեդալն ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի միակ մեդալն է այս առաջնությունում։

6 տարվա դադարից հետո Հայաստանը Եվրոպայի չեմպիոն ունի ազատ ոճի ըմբշամարտում: Մեծահասակների առաջնությանն առաջին անգամ մասնակցող Արսեն Հարությունյանի հաղթանակը ստացվեց տպավորիչ քամբեքներով: Նախ կիսաեզրափակիչում, հետո՝ վճռորոշ գոտեմարտում:

Եզրափակիչում 19-ամյա ըմբիշը պարտվում էր 0-8 հաշվով, սակայն երկրորդ մրցափուլում կարողացավ վերադառնալ: Հետո խոստովանեց՝ հատուկ ընտրված մարտավարություն էր:

Վրաստանի ներկայացուցիչ Բեկա Լոմտաձեին Հարությունյանը հաղթեց 17-11 հաշվով: 

Սա ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի միակ մեդալն է այս առաջնությունում։ Վերջին անգամ ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն դարձել էր Դավիթ Սաֆարյանն, 2013 թվականին։ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը Երեւան կժամանի այսօր, կեսգիշերին: