Array ( [mr_id] => 80948 [mr_node] => 73505 [mr_media] => 74212 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 74212 [media_album] => 1 [media_path] => media/2019/04/74212.jpg [media_name] => Ashxarh Davo EXXV copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-04-11 17:28:48 )
Facebook Instagram Youtube
ՀՀ-ն ԵԽ աջակցության կարիքն ունի դատական և հակակոռուպցիոն ոլորտներում
Արցախի խնդրի կարգավորմամբ պետք է զբաղվի միմիայն ԵԱՀԿ Մինսկի խումբը: Վարչապետ Փաշինյանը պատասխանել է ադրբեջանցի և թուրք պատվիրակներին: Փաշինյանը խոսել է կոռուպցիայի դեմ պայքարի և արդարադատության մասին:

Փաշինյանը ԵԽԽՎ ամբիոնից հայտարարեց, որ Հայաստանն այսօր միարժեքորեն ժողովրդավարական երկիր է, սակայն տնտեսապես և ինստիտուցիոնալ երաշխիքների անհրաժեշտություն ունի: 

Անդրադառնալով Արցախյան կարգավորմանը` Փաշինյանը հայտարարեց, որ Իլհամ Ալիևի հետ կարողացել են կառուցողական և դրական երկխոսություն սկսել, բայց միայն դա բավարար չէ հարցը կարգավորելու համար: Նա հատկապես կարևոր համարեց հանրությունների երկխոսությունը: 

Վարչապետը նկատեց, որ կոնֆլիկտը և դրան առնչվող թեմաները պետք է քննարկեն մասնագիտացված կառույցները, որոնք գիտեն կոնֆլիկտի բոլոր մանրամասները: Նա հիշեցրեց 2016-ի հունվարին ԵԽԽՎ քննարկումները, որոնք նրա պմդմամբ, ապրլինի բերեցին ռազմական գործողության: Հենց այդ պատճառով է, որ հայկական կողմը համարում է, որ Արցախի խնդրի կարգավորմամբ պետք է զբաղվի միմիայն ԵԱՀԿ Մինսկի խումբը: 

Փաշինյանը նկատեց, որ ԵԽԽՎ-ն որևէ միջոց չի ձեռնարկում Լեռնային Ղարաբաղում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման և քաղաքացիական հասարակության զարգացման համար: ԵԽԽՎ-ն դա չի անում, որովհետև համարում է, որ Լեռնային Ղարաբաղը միջազգայնորեն ճանաչված պետություն չէ: 

Նիկոլ Փաշինյանին հարցեր ուղղելու համար գրանցվել էր Ադրբեջանի ամբողջ պատվիրակությունը, սակայն նրանցից միայն մեկը կարողացավ հարց ուղղել: Նա հայտարարեց, որ ԵԽ-ին անդամակցելիս Հայաստանը պարտավորություն է ստանձնել Արցախի հարցը խաղաղ կարգավորել, ինչու մինչև հիմա չի կարգավորում: Փաշինյանը հայտարարեց, որ Ալիևի հետ ուղիղ, անկեղծ ու կառուցողական խոսակցություն է ունեցել: Կողմերը դեռևս ընդհանուր պատկերացումներ չունեն, բայց կա կառուցողական մթնոլորտ: 

Ադրբեջանցի պատվիրակի հարցը շարունակեց նրա թուրք գործընկերը: Քամիլ Այդինը կարծիք հայտնեց, որ բանակցությունների ձևաչափի փոփոխությունը կարգավորմաը չի նպաստում: Փաշինյանը կրկին պնդեց, որ բանակցային գործընթացին Արցախի մասնակցությունը չի նշանակում ֆորմատի փոփոխություն:

Պատգամավորները հարցեր ուղղեցին Հարևանների՝ հատկապես իրանի ու Թուրքիայի հետ հարաբերությունների մասին : Ուկրաինացի պատգամավորն անդրադարձավ ՄԱԿ - ում Հայաստանի քվեարկություններին և ընդգծեց՝ ո՞ւմ է պատկանում Ղրիմը: Փաշինյանը հայտարարեց, որ շատ դժվար է ընտրություն կատարել բարեկամների միջև: 

Փաշինյանը հարց ու պատասխանի ընթացքում անդրադարձավ նաև Հայաստանի Դատական համակարգի անկախացմանը, կոռուպցիայ դեմ պայքարին և անցումային արդարադատությանը: Տրված ժամանակի մեջ Փաշինյանը պատասխանեց գրանցված պատգամավորների ուղիղ կեսի հարցերին,մնացածը չհասցրեցին: