Array ( [mr_id] => 80943 [mr_node] => 73508 [mr_media] => 74214 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 74214 [media_album] => 1 [media_path] => media/2019/04/74214.png [media_name] => 1554926074-3208.png [media_type] => 0 [media_creation_date] => 2019-04-11 17:49:16 )
Facebook Instagram Youtube
«Ծիծեռնակ», «Կանչ», «Աղբյուր» մանկապատանեկան պարբերականները պետֆինանսավորում չեն ստանա
3 պարբերականների խմբագիրները նամակ են գրել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին:

«Ծիծեռնակ», «Կանչ» և «Աղբյուր» մանկապատանեկան ամսագրերն այս տարի պետական ֆինանսավորում չեն ստանա: Կրթության նախարարության հայտարարած մրցույթում հաղթել են նոր անուններ: 

Խմբագիրները դեմ են եղել տենդերին՝ պետական աջակցություն ստանալու համար մրցույթի մասնակցելուն: Տենդերն իրականացրած հանձնաժողովում, ըստ խմբագիրների, եղել են ֆինանսիստներ, և նրանց հետաքրքրել է միայն քիչ գումար տրամադրելը: Ըստ խմբագիրների՝ որոշում կայացնելուն չի մասնակցել ոչ Կրթության և գիտության ներկայացուցիչը, ոչ մշակույթի ոլորտի որևէ մասնագետ, ոչ էլ Գրողների միության որևէ անդամ։ 

3 պարբերականների խմբագիրները նամակ են գրել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին՝ պահանջելով չեղյալ հայտարարել մրցույթն ու շարունակել 1990 թվականից պետական հատուկ կարգավիճակ ունեցող մանկապատանեկան պարբերականների պետական ֆինանսավորումը: