Array ( [mr_id] => 80951 [mr_node] => 73515 [mr_media] => 74218 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 74218 [media_album] => 1 [media_path] => media/2019/04/74218.jpg [media_name] => PN zil copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-04-12 12:33:37 )
Facebook Instagram Youtube
ՊՆ ԶԻԼ-131 մեքենան վթարի է ենթարկվել. տուժածների կյանքին վտանգ չի սպառնում
Դեպքը տեղի է ուբեցել Մեղրիում՝ հինգշաբթի երեկոյան։

Մեղրի-Ծիրանի ձոր ավտոճանապարհին տեղի է ունեցել վթար: Պաշտպանության Նախարարության «ԶԻԼ 131» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել է ժայռին և շրջվել: Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ ավտոմեքենայում գտնվող 20 զինծառայողներից 4-ը, հիմնականում սալջարդերով, տեղափոխվել են Մեղրիի բժշկական կենտրոն։ Բոլորի վիճակը բավարար է։ Տուժածների կյանքին վտանգ չի սպառնում: Մեղրիի բուժկենտրոնից հայտնում են, որ 2 տուժածներին որոշվել է տեղափոխել Երևան: Մյուս 2-ը դուրս կգրվեն 1-2 օրից: