Array ( [mr_id] => 80963 [mr_node] => 73517 [mr_media] => 74219 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 74219 [media_album] => 1 [media_path] => media/2019/04/74219.jpg [media_name] => 2207996.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-04-12 14:44:40 )
Facebook Instagram Youtube
Բողոքի ակցիա Կենդանաբանական այգում
Ցուցարարները պահանջում են աշխատանքից ազատել Երևանի կենդանաբանական այգու տնօրենին:

Կենդանաբանական այգու նախկին աշխատակիցներն են: Ձմեռվանից պահանջում են այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի հրաժարականը:

Բողոքը բորբոքվել է սպիտակ վագրի ախտորոշման պատճառով: Այգու նախկին աշխատակիցները պնդում են, որ լեյկոզը սխալ ախտորոշում է: Նրանք շարունակում են մեղադրել գործող տնօրենին՝ նրա վատ աշխատանքի հետևանքով կենդանիների անկման համար:

Այգու գլխավոր կենդանաբույժը հերքում է բոլոր մեղադրանքները: Ասում է՝ այգում անկման դեպքերը բնական են ու օրինաչափ: Վագրի ախտորոշումն էլ վերջնական չէ:

Այգու նախկին աշխատակիցները հայտարարում են՝ իրենց պահանջից հետ չեն կանգնելու, ակցիաները շարունակելու են, բողոք-նամակ են ներկայացնելու Ազգային ժողով: