Array ( [mr_id] => 80960 [mr_node] => 73520 [mr_media] => 64798 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 64798 [media_album] => 7 [media_path] => media/2017/03/64798.jpg [media_name] => arm146616703197.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2017-03-02 15:25:20 )
Facebook Instagram Youtube
Արման Եղոյան. Ադրբեջանի հետ համաձայնագրում ԵՄ-ն պետք է հավասարակշիռ լինի
Բուխարեստյան Եվրահավաքին հրավիրվել են Արևելյան գործընկերները՝ այդ երկրների հետ հարաբերությունների հետագա ընթացքը քննարկելու նպատակով:

Ադրբեջանի հետ ստորագրելիք համաձայնագրում, որի շուրջ բանակցություններն ինտենսիվ փուլում են, Բրյուսելը պետք է ցուցաբերի առավելագույն հավասարակշվածություն, կայացնի տարածաշրջանի ռիսկերը հաշվի առնող որոշումներ հատկապես երկկողմ փաստաթղթի երրորդ կողմին վերաբերող կետերում, համոզված է Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը:

Ապրիլի 1-2-ին պատգամավորը մասնակցել է Եվրամիությունում նախագահող Ռումինիայի խորհրդարանի կազմակերպած խորհրդաժողովին: Հայ պատվիրակները եվրապաշտոնյաներին ներկայացրել են ադրբեջանի ապրիլյան հարձակման ու պատերազմական հանցագործությունների մանրամասները՝ հստակ ուղերձով:

Բուխարեստյան Եվրահավաքին հրավիրվել են Արևելյան գործընկերները՝ այդ երկրների հետ հարաբերությունների հետագա ընթացքը քննարկելու նպատակով: Հայկական պատվիրակության համար նախատեսվել էր ներկայացուցչական ոչ այն հարթակն ու ֆորմատը, ինչ Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիր ստորագրած երկրների համար:

Հայկական կողմի բողոքից հետո օրակարգը փոխվել է: Հայաստանի պատվիրակները բերվել են նույն շարք և նույն հարթակ, ինչ արևելյան մյուս գործընկերները: Այդ քննարկման ժամանակ հայկական կողմն ընգծել է, որ Հայաստանում բարեփոխումները ոչ թե Եվրամիությունից խրախուսանք ստանալու համար են, այլ Հայաստանի քաղաքացիների պահանջն են: