Array ( [mr_id] => 80967 [mr_node] => 73522 [mr_media] => 74203 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 74203 [media_album] => 1 [media_path] => media/2019/04/74203.jpg [media_name] => gantz-and-bib.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-04-10 16:27:34 )
Facebook Instagram Youtube
Վարչապետ Նեթանյահուն կձևավորի կոալիցիոն նոր կառավարություն
Արտահերթ ընտրության պատճառը պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանն էր: Նա հրաժարական տվեց և դուրս եկավ կոալիցիայից:

Կնեսսետի այս ընտրությունը Իսրայելի համար պատմական նշանակություն է ստանում: Գործող վարչապետ Նեթանյահուն 5-րդ անգամ կառավարություն կկազմի և կդառնա երկրի ամենաերկարակյաց ղեկավարը: 

Առաջին հայացքից սովորական հետընտրական հայտարարությունն իրականում շատ կարևոր է: Նեթանյահուն աջերի առաջնորդն է և ձևավորելու է աջ ուժերի կոալիցիա: Անցած տարի Կնեսետն ընդունել էր ազգային պետության մասին սկանդալային օրինագիծ, որով հրեաներն առավելություն էին ստանում երկրի այլ բնակիչների նկատմամբ: Օրենքը դատարանում է, ինչպես է այն գործելու անհայտ է, բայց փորձագետները վստահ են՝ Իսրայելը սկսելու է ավելի ակտիվ յուրացնել Պաղեստինի տարածքները: 

Ընդդիմությունը, չնայած Նեթանյահուի կոռուպցիոն սկանդալներին, հաջողության չհասավ: Ձախ ուժերը փորձեցին աջերի ձայները խլել իրենց առաջնորդ նշանակելով գեներալի, որը հպարտանում էր արաբների սպանություններով: Սա ավելի շատ ապացուցեց Նեթանյահուի կոշտ գծի ճշմարտացիությունը: Դրան գումարվեցին Երուսաղեմը մայրաքաղաք և Գոլանը իսրայելական ճանաչելու Թրամփի որոշումները ու Նեթանյահուն հաղթեց: 

Իսրայելում այժմ պետք է աջերի նոր կառավարություն ձևավորվի: Արտահերթ ընտրության պատճառը պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանն էր: Նա հրաժարական տվեց և դուրս եկավ կոալիցիայից: Կառավարության աշխատանքը կանգ առավ ու նշանակվեցին այս ընտրությունները: Լիբերմանը դժգոհ էր, որ վարչապետը չէր ցանկանում շարունակել պատերազմը Գազայում: Ռազմատենչ, կոռուպցիոն սկանդալներով հայտնի Լիբերմանի կուսակցությունն այս անգամ էլ է թելադրելու իր պայմանները կոալիցիայի մեջ: Ադրբեջանի հետ կասկածելի ջերմ կապերով հայտնի Լիբերմանը նոր կաբինետում կարող է հավակնել արտաքին գործերի նախարարի պաշտոնին: