Array ( [mr_id] => 80974 [mr_node] => 73527 [mr_media] => 74227 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 74227 [media_album] => 1 [media_path] => media/2019/04/74227.jpg [media_name] => Zoro AJ cement copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-04-15 10:08:42 )
Facebook Instagram Youtube
Կառավարությունն առաջարկում է ավելացնել ցեմենտի ներմուծման տուրքը
Օրինագծին դեմ են «Իմ քայլ»-ի պատգամավորները, կողմ է ԲՀԿ-ն:

ԱԺ-ի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել է ներմուծվող ցեմենտի յուրաքանչյուր տոննայի համար 22 հազար դրամ տուրք սահմանող օրինագիծը: Փաստաթուղթը ներկայացնող տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն ասել է, որ օրինագծով կառավարությունը նպատակ ունի պաշտպանել Հայաստանում ցեմենտ արտադրողների շուկայական դիրքերը։ Ի տարբերություն ԲՀԿ-ի, փոփոխությանը դեմ են արտահայտվել «Իմ քայլի» պատգամավորները՝ վստահ, որ պետտուրքը պետք է զգալի իջեցնել, որպեսզի ցեմենտ ներկրելը եկամտաբեր լինի, ինչն էլ կհանգեցնի գների իջեցման: «Իմ քայլն» առաջարկել է սահմանափակել օրինագծի կիրառման ժամկետը: