Array ( [mr_id] => 80984 [mr_node] => 73546 [mr_media] => 74235 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 74235 [media_album] => 1 [media_path] => media/2019/04/74235.jpg [media_name] => ANI Pr Imex caratunk copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-04-15 10:50:22 )
Facebook Instagram Youtube
«Իդեալ համակարգը» Սարդարապատի հուշահամալիրի մոտ տնկել է 222 ծառ
Ծառատունկի ընթացքում աշխատակիցները տնկեցին խորհրդանշական թվով ծառեր` 22 տարվա գործունեություն ու 222 ծառ: Ծառերը անվճար տրամադրել է «Արմենիա թրի» ընկերությունը:

«ԻՄէՔՍ գրուպը» շարունակում է իր 22-ամյակի միջոցառումները: «Իդեալ համակարգի» աշխատակիցներն իրենց երեխաների հետ մասշտաբային ծառատունկ են կազմակերպել Սարդարապատի հուշահամալիրի մոտ: Հայաստանի առաջին հանրապետության օրվան ընդառաջ «ԻՄԷՔՍ գրուպը» որոշեց հենց այստեղ ծառ տնկել: 

Ծառատունկի ընթացքում աշխատակիցները տնկեցին խորհրդանշական թվով ծառեր` 22 տարվա գործունեություն ու 222 ծառ: Ծառերը անվճար տրամադրել է «Արմենիա թրի» ընկերությունը: Արփինե Սիրեկանյանը նշեց, որ ծառերը մշտապես կխնամվեն: 

«ԻՄԷՔՍ գրուպի» աշխատակիցները ցանկանում են մարզերը զարգացնելու լավ օրինակ դառնալ: Նրանց նպատակն է ընդլայնել կանաչ տարածքներն ու հորդորել շրջակայքը կանաչ պահել: Կարևորելով տուրիզմի և մարզերի զարգացումը՝ «Իդեալ համակարգը» խոստանում է, որ նման միջոցառումներ էլի կլինեն: