Array ( [mr_id] => 80988 [mr_node] => 73550 [mr_media] => 74239 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 74239 [media_album] => 1 [media_path] => media/2019/04/74239.jpg [media_name] => Davit_2.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-04-15 11:15:19 )
Facebook Instagram Youtube
Ստրասբուրգյան ուղերձներ. Վարչապետը ծավալուն ելույթ է ունեցել և պատասխանել է հարցերին
Եվրոպայի գլխավոր քաղաքական ամբիոնից Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Արցախյան խնդրի կարգավորման հայկական թեզերը:

Սա վարչապետի առաջին այցն էր Եվրոպայի Խորհուրդ: Հայաստանը նվեր ուներ՝ Երևանում Եվրոպայի հրապարակ բացելու որոշումն այսուհետև կմնա Եվրոպական արխիվներում:

Եվրախորհրդի ղեկավարն ավարտում է պաշտոնավարումը: Հաջորդին թողնում իր հստակ ու սկզբունքային դիրքորոշումը:

Սա Եվրախորհրդում նաև վարչապետի գլխավոր ուղերձներից մեկն էր: Այս կառույցի առանցքում մարդն է, բայց Արցախում ապրող մարդկանց վրա այն զրո ուշադրություն է դարձնում չճանաչված պետություն լինելու պատճառով: Նիկոլ Փաշինյանը կոչ արեց աջակցել Արցախի ժողովրդին:

Վարչապետին հարց տալու համար երկուշաբթի գրանցվել էր Ադրբեջանի գրեթե ամբողջ պատվիրակությունը: Չորեքշաբթի ցուցակում մնացել էր 3 պատգամավոր, հարցի հերթը հասավ միայն մեկին: Նրան լրացրեց թուրք պատգամավորը: Հարցրեց՝ ինչու եք փոխում ղարաբաղյան բանակցային ձևաչափը: Վարչապետը բացատրեց՝ Արցախի մասնակցությունը ֆորմատի փոփոխություն չէ:

Վարչապետը ընդգծեց, Արցախը այս ամբողջ ընթացքում փաստացի ներկայացված է եղել բանակցային գործընթացում, հիմա այլ վիճակ է՝ եթե բոլորն ուզում են կարգավորել ղարաբաղյան խնդիրը, առանց ղարաբաղյան կողմի դա չի ստացվելու:

Վարչապետի այցը Եվրախորհուրդ աչքի ընկավ Հայաստանում տեղի ունեցող զարգացումների հանդեպ մեծ հետաքրքրությամբ: Նիկոլ Փաշինյանն ամփոփեց անցած մեկ տարվա ձեռքբերումները ու ազդարարեց՝ Հայաստանն այսօր միարժեքորեն ժողովրդավարական երկիր է` խոսքի եւ հավաքների կատարյալ ազատությամբ:

Եվրախորհրդում բացվեց Հայաստանի թավշյա հեղափոխությունը խորագրով ցուցահանդես: 36 նկարները տեղադրված էին ըստ ժամանակացույցի, ներկայացնում էին անցած ապրիլ-մայիսին տեղի ունեցած իրադարձությունները: Վարչապետը եվրախորհրդի ղեկավարներին ներկայացրեց ամբողջ պատմությունը:

Հինգշաբթի Ստրասբուրգն ամբողջությամբ հայկական էր: Եվրոպայի Խորհրդից հեռանալու պահին վարչապետին դիմավորեցին տեղի հայ համայնքի ներկայացուցիչներ:

Նիկոլ Փաշիանյանը նրանց հետ զրուցեց և լուսանկարվեց հայկական խաչքարի մոտ: Այն տեղադրված է Եվրոպայի խորհրդի բակում՝ ընդգծելով հայկական պատմական ու արժեքային միաձուլումը Եվրոպայի հետ: