Array ( [mr_id] => 80991 [mr_node] => 73551 [mr_media] => 74240 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 74240 [media_album] => 1 [media_path] => media/2019/04/74240.jpg [media_name] => nairi.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-04-15 11:24:09 )
Facebook Instagram Youtube
Վտանգավոր վարկեր. Բացահայտվել են միջնորդ վարկային կազմակերպությունների խարդախության սխեմաները
Խորհրդարանը պատրաստվում է արգելել վարկային միջնորդներին գովազդելը: Ովքե՞ր են միջնորդները և ինչո՞վ են զբաղվում:

Մայրաքաղաքի կենտրոնական փողոցներում որ սյունի կողքով անցնես՝ միջնորդ վարկային կազմակերպությունների գովազդներ են: Շտապ տրամադրվում է վարկ՝ առանց միջնորդի ու գրավի, կարճ ժամկետում: Շատերն օգտվել են այդ ծառայություններից ու շատ դեպքերում՝ տուժել:

Հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Կամո Ներսիսյանն առնվազն 43 պատմություն գիտի բոլորը նույն սխեմայով: Քաղաքացուն անհրաժեշտ է գումար. նա զանգահարում է վարկային կազմակերպություն, պայմանավորվում են խանութից ապառիկով ապրանք վերցնել: Այն ձևակերպվում է տվյալ քաղաքացու անունով, սակայն ապրանքը վերցնում է միջնորդը՝ քաղաքացուն վճարելով դրա գնի 50-60 տոկոսը: Իսկ քաղաքացին շարունակում է պարտք մնալ խանութին՝ վերցրած ապրանքի և ապառիկի տոկոսների համար:

Լինում են դեպքեր, երբ միջնորդ կազմակերպությունները վճարվելիք գումարներն ուշացնում են կամ ընդհանրապես չեն տրամադրում: Այդ դեպքերում քաղաքացին ստիպված է լինում դիմել ոստիկանություն:

«Ժամը» լրատվականը ևս զանգահարեց ակտիվ գովազդվող վարկային կազմակերպություններից մեկին՝ 1 միլիոն դրամ վերցնելու համար: Աշխատակիցն առաջարկեց 1 ու կես միլիոն դրամի տեխնիկա վերցնել խանութից: 500 հազար դրամն այս դեպքում միջնորդավճարն է:

Հենց այս կազմակերպությունների գործունեությունն են մտադիր կարգավորել օրենսդիրները: Առաջարկվող օրինագծով առանց լիցենզիայի աշխատող կազմակերպությունները կտուգանվեն. առաջին անգամ նվազագույն աշխատավարձի 2000-ապատիկի չափով, կրկնվելու դեպքում՝ 4000 -ապատիկի:

Վարկային միջնորդներն իրականում որևէ ծառայություն չեն մատուցում, պարզապես օգտվում են մարդկանց անտեղյակությունից: Լինում են դեպքեր, երբ միջնորդավճարը կազմում է 50-100 տոկոս: Մինչդեռ վարկ ձևակերպելու համար միջնորդներ ընդհանրապես պետք չեն: